«Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատները կարող են սուլել ինձ, բայց նրանք պետք է աջակցեն ֆուտբոլիստներին. Լուի Վան Գալ
Հոլանդացին հայտարարել է, որ իրեն չի վախեցնում երկրպագուների կողմից սիրո բացակայությունը:
«Ես կրթված մարդ եմ, բայց իմ ուժերից վեր է կանխագուշակել մթնոլորտը, որը կլինի երեքշաբթի: Հուսով եմ, որ մենք կցուցադրենք խաղի նույն մակարդակը (ինչպես «Դերբիի» դեմ), բայց մեզ սպասում է «Սթոքը», բոլորովին այլ թիմ:
Կարևոր չէ, կսուլե՞ն արդյոք ինձ երկրպագուները: Կարևոր է, որ նրանք աջակցեն ֆուտբոլիստներին: Դա ամենագլխավորն է: Հենց ֆուտբոլիստների առջև է կանգնած ամենադժվար խնդրիը: Նրանք պետք է արդյունքի հասնեն, չնայած «Սթոքի» դիմադրությանը: Ներողամտություն չի լինելու:
Եթե ինձ չեն սիրում, ապա այդպես էլ թող լինի: Այդպիսի բան ինձ հետ առաջին անգամ չէ, որ պատահում է: Երկրպագուները ֆանտաստիկ աջակցություն էին ցուցաբերում մեզ` «Դերբիի» հետ խաղում: Ես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆաներին ավելի հաճախ էի լսում, քան «Դերբիի» ֆաներին: Ուղղակի հիասքանչ էր, որ այդքան մարդ եկել էր դիտելու, այսպես կոչված, ձանձրալի «Մանչեսթեր Յունայթեդին»»,- Վան Գալի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը