Բաժիններ՝

«Միլանը» վերջնականապես հիասթափվել է Բալոտելիից

«Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը հստակ նշել էր, որ «Ինտերի» դեմ խաղի հայտացուցակում բացակայելու է Մարիո Բալոտելին: Այս հայտարարությունը ևս մեկ անգամ շեշտեց, որ միլանյան ակումբը հիասթափվել է Բալոտելից և չի տեսնում ֆուտբոլիստին իր կազմում:

Football Italia-ն այս մասին խոսելիս գրում է, որ ամռանը ֆուտբոլիստը ստիպված կլինի հեռանալ իտալական ակումբից, քանի որ ակումբի ներկայացուցիչները մտադիր չեն «Լիվերպուլից» գնել նրա տրանսֆերը:

Բալոտելին վարձակալվել էր ամառային տրանսֆերային պատուհանի վերջում: Սակայն աճուկային վնասվածքը խանգարեց նրան, և նա բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը: «Միլանի» կազմում նա ընդամենը 7 հանդիպում է անցկացրել ու դարձել 2  գոլի հեղինակ:

«Լիվերպուլը» ևս չի ցանկանում վերադարձնել Բալոտելին, քանի որ ակումբի կազմում ընդամենը կես տարի խաղալուց հետո նա հեռացվել էր՝ մարզման ժամանակ ծեծկռտուք կազմակերպելու պատճառով:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29