«Իշխանության հետ լինելը վարկանիշի անկում է ենթադրում, բայց ավելի լավ է՝ մենք էս գինը վճարենք, քան թե՝ ազգովի պետությունը կորցնենք». Արմեն Ռուստամյան

Այսօր Ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ հավանական կոալիցիային՝ ասաց, որ իրենք վարկանիշի անկում կունենան այդ դեպքում:

Նրա խոսքով՝ իրենք ասում են, որ իշխանությունների հետ համագործակցում են, կոալիցիայի մասին չի խոսվում, համագործակցություն, որը կարող է տարբեր ձևերով արտահայտվել, համագործակցության պայմանները և դրա անհրաժեշտությունն ինքնին առաջացել էր այն բանից հետո, երբ իրենք ունեցան հանրաքվեի դրական արդյունքները:

«Երբ Դաշնակցությունը մի բան որոշում է՝ գնալու է, ու ով ինչ ուզում է՝ խոսի, վերջում արդյունքները կտեսնեն, ոչինչ, թող այս ընթացքում մենք վարկանիշի անկում ունենանք, իշխանության հետ լինելը վարկանիշի անկում է ենթադրում, բայց ավելի լավ է՝ մենք էս գինը վճարենք, քան թե՝ ազգովի պետությունը կորցնենք: Դրա համար մենք այս ճանապարհով ենք գնացել և միշտ էլ չենք վախեցել մեր վարկանիշի կորուստից: Մենք վստահ ենք եղել, որ վերջում արդյունքները շատ ավելի կարևոր են, քան թե էն, ինչ խոսեցին մեր մասին»,- նշեց Ա. Ռուստամյանը:

Նա նշեց, որ ոչ միայն իշխանությունն է վատ վիճակում, այլև ողջ երկիրը.

Կարդացեք նաև

«Մենք այս գինը վճարելու ենք և ունենալու ենք շատ ավելի լավ Հայաստան: Ոչինչ, թող էս ընթացքում էլ մի քիչ հայհոյեն. ««Հանուն գալիք վառ խարույկի, մենք պատրաստ ենք այսօր ծխալ, հանուն վաղվա ճշմարտության, թող որ հիմա ծխանք»: Դաշնակցությանը չի կարելի պարզ սխեմաներով վերաբերվել, սա պարզունակ կուսակցություն չէ, 32 երկրներում Դաշնակցությունը կառույցներ ունի, ցույց տվեք մեկին, որ դա ունի: Եթե ժողովրդի 80 տոկոսը դժգոհ է մեկից, բայց նրան է ձայն տալիս, ուրեմն մեր երկրում մի բան էն չէ»:

Հարցին, թե ՀՀԿ-ն հեղինակազրկվա՞ծ է, Ա. Ռուստամյանը պատասխանեց, որ այս վիճակով տեսնում են, որ իշխանությունները հեղինակազրկված են, բայց այդ նույն հեղինակազրկված իշխանություններին ժողովուրդը գնալու է ձայն տա. «Մենք ուզում ենք համակարգը փոխենք: Եթե միայն այդ դաշտն է մնացել, ապա մենք պատրաստ ենք այդտեղ պայքարել: Ընդդիմությանը միացանք, մտանք քառյակ, քառյակը մեր ասածները չարեց, տրոհվեց, քառյակը թող մնար մեր գծի վրա, մենք հուժկու մեր խնդիրները կլուծեինք: Չդիմացան անգամ մի երկու ամիս, նշանակում է՝ սխալ մարտավարություն էին ընտրել:   Եթե իշխանությունը հեղինակազրկված է, ապա բոլորիս խնդիրն է դա: Էդ հեղինակազրկված ուժը մեզ ղեկավարում է: Իրավիճակի մեջ իրական ազդեցություն ունեցողը նա է, մենք մտնում ենք դրա համար, մտնում ենք, որ իշխանության որակն էլ փոխենք, երկրում իրավիճակ փոխվի»:

Տեսանյութեր

Լրահոս