Պարոն Պենդերեցկին ընդգծեց, որ շատ հետաքրքրված է երիտասարդ երաժիշտներով ու նրանց հետ աշխատելու առաջարկներով. «Լեհաստանում ես հիմնում եմ մի կենտրոն, որը պատրաստվում է մեծ ներդրում ունենալ երիտասարդ երաժիշտների համար: Ես շատ-շատ եմ աշխատել հայտնի և կայացած նվագախմբերի հետ, բայց, կարծում եմ՝ շատ կարևոր է չընդհատվող շփումներ պահպանել նաև երիտասարդ երաժիշտների հետ, ինչն էլ ես արել եմ իմ ամբողջ կյանքում: Կարծում եմ՝ երաժշտարվեստում ես արել եմ այն, ինչ պետք է անեի, և ուզում եմ իմ մնացած ժամանակը նվիրել երիտասարդներին»:
«2016 թվականը լինելու է ամենաբարդ ու ամենադժվար տարիներից մեկը համաշխարհային պատմության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
«Ես այն կարծիքին չեմ, որ Մերի Մարգարյանի այդ տանջված ընտանիքը, որն ապագա տարիների ընթացքում, իրոք, լինելու է սգի մեջ, անմեղ զոհ է ուզում, այդ ընտանիքն ուզում է մեղավորին, որը նորմալ քննության պայմաններում, իրոք, պետք է բացահայտվի»:
«Ամբողջ աշխարհում նավթի ու գազի գինն էժանանում է, իսկ մեզ մոտ դա չի նկատվում: Հայաստանի Էներգետիկայի նախարարությունը՝ Երվանդ Զախարյանի գլխավորությամբ, անընդհատ խաբում է հայ ժողովրդին»,- այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի անդամ, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը՝ հավելելով, որ «անկախ հանձնաժողով կոչվածը՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, ևս խաբում է ժողովրդին». «Թալանը «պրյամո» շարունակվում է։ Օրերը մի քիչ տաքանան, կոչ եմ անելու ժողովրդին՝ հավաքվենք, գնանք-ասենք` ախպեր ջան, գազը էժանացել է, մեզ մոտ ինչո՞ւ չեք էժանացնում»:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2015 թվականի հունվար-նոյեմբերի նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։
2016 թվականը Հայաստանում մեկնարկեց, այսպես կոչված, խոզի գրիպի համաճարակով և դրան առնչվող խնդիրներով: Համաճարակը, բարեբախտաբար, ինչպես մասնագետներն են ասում, արդեն նահանջում է, սակայն դեռևս առկա են դրա որոշակի հետևանքներ: Դրանցից մեկն էլ կարելի է համարել այն, որ հանրակրթական դպրոցներում դասերը հետաձգվեցին երկրորդ անգամ, ինչը քաղաքացիներից շատերը ողջունեցին, թեև քիչ չէին նաև քննադատողները:
168.am-ի տեղեկություններով՝ այսօր ազատ կարձակվի «հանցավոր խմբի» գործով կալանավորված Նելլի Մինասյանը:
Microsoft ընկերությունը հայտարարել է Windows 10 Mobile հարթակի, ինչպես նաև Lumia սմարթֆոնների վրա աշխատանքների դադարեցման մասին, հայտնում է GSMArena-ն:
Ցավոք սրտի, ժամանակը հնարավոր չէ կանգնեցնել: Մենք անկարող ենք կանգնեցնել ծերանալու գործընթացը, սակայն կարող ենք այն մի փոքր դանդաղեցնել: Այս դեպքում առավելագույնս օգնում են այն մթերքները, որոնք մեզ տվել է բնությունը:
Հրեա մայրը վատ արարքի դեպքում իր երեխային երբեք չի ասի, թե՝ շատ վատն ես, այլ կասի՝ դու այնքան լավն ես, որ չես անի նման հիմարություն:
Սոդան այս բաղադրության մեջ մաշկի շերտազատման համար է, այն ոչ միայն վերացնում է մաշկի մեռած բջիջները, այլև մաքրում է դեմքի մաշկին ի հայտ եկած ավելորդությունները:
Այնպես չէ, որ Բեթհովեն լսելու համար հատուկ նոտաներ պետք է իմանալ: Դու կարող ես իրեն «Այո» ասել, ինքը քեզ միանգամից «Այո» չի ասի: Կնայի քեզ ժպտալով: Դու վաղն էլ կասես՝ «Այո»: Մեկ ամիս շարունակ կասես՝ «Այո»: Մեկ ամիս անց դասական երաժշտությունն ինքը քեզ կասի՝ «Արի՛»: Եվ հետո՝ գործից՝ գործ, արի-ից՝արի, շփումից՝ շփում: Կտեսնես, թե ինչ հարուստ աշխարհ է բացվում քո առջև: Կարևորն այն է, որ գիտես, թե ինչ է գեղեցիկը:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն ամփոփել է 2015 թվականին օդային ճանապարհով Հայաստանից մեկնած և ժամանած ուղևորների վիճակագրությունը: Պատկերը մխիթարող չէ՝ սալդոն բացասական է՝ անցած տարի ևս Հայաստանից մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թվին, այսինքն՝ արտագաղթը շարունակվել է:
Առավոտն օրվա սկիզբն է, հենց առավոտից է կախված, թե ինչ ընթացք կունենա ամբողջ օրը: Ուստի շատ կարևոր է օրը ճիշտ նախաճաշով սկսել: Չէ՞ որ հենց նախաճաշից է կախված, թե ինչպես կզգաք ձեզ ամբողջ օրվա ընթացքում:
ABBA խմբի անդամները երկար տարիների բաժանումից հետո կրկին միավորվել են Ստոկհոլմում, ռեստորանի բացման ժամանակ: Անետա Ֆելտսկուգը, Անի Ֆրիդա Լինգստադը և Բենի Անդերսոնը եկել էին մասնակցելու Բյորն Ուլվեուսի նոր նախագծի ստեղծմանը: Ուլվեուսը բացել է հունական պանդոկ:
Լոնդոնյան «Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը խոստովանել է, որ հատուկ էմոցիաներ չի տածում թիմի ընթացիկ արդյունքների կապակցությամբ:
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն համեմատել է անգլիական և գերմանական ֆուտբոլը:
Լաս Վեգասում անցկացվող CES 2016 տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացված ամենահետաքրքիր և իրականությունից հեռու թվացող 4 տրենդը:
Երբևէ հանդիպե՞լ եք մեկին, ով չի սիրում շոկոլադ: Եթե նույնիսկ հանդիպել եք, ապա, հավանաբար, այդ մարդիկ հրաժարվում են այս համեղ քաղցրավենիքից՝ չգիրանալու պատճառով: Շոկոլադն օգնում է հանգստացնել նյարդերն ու, թեկուզ մի քանի րոպեով, բայց մանուկ զգալ մեզ: Որոշ դեպքերում էլ շոկոլադի մի կտորը կարող է մարդու կյանքը փրկել: Բոլորս էլ գիտենք, որ շոկոլադը մի քանի […]
Ռեալ Սոլթ-Լեյքի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան KUTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականում խաղալու մասին:
Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում, որպեսզի պարզի նրանց կարծիքն այն մասին, թե արդյոք արժե՞ մադրիդյան «Ռեալին» վճարել աստղաբաշխական գումար` «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին ձեռք բերելու համար:
Մարդկանց մեծամասնությունն ատամնացավի առաջին իսկ նախանշանների դեպքում դիմում է ցավազրկող դեղամիջոցներին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը մոտ օրերս պաշտոնապես կդառնա «Բեշիկթաշի» ֆուտբոլիստ:
Դատարանն այսօր պարտավորեցրել էր քննիչին արգելանքից ազատել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին: Վերջինիս պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել էր, որ քննիչը փախել է և ազատման փաստաթուղթը չի տալիս:
Երևանի Կամերային երաժշտական թատրոնում նախատեսված վաղվա ներկայացումը՝ «Մոխրոտը» (հունվարի 24-ին, սկիզբը-12:00, 14:00), չի կայանալու: Այս մասին 168.am-ի թղթակցին հայտնեցին թատրոնի ադմինիստրատիվ անձնակազմից: Նույն աղբյուրից մեզ տեղեկացրեցին, որ լուրջ կասկածի տակ է նաև առաջիկա ներկայացումների ճակատագիրը: Ենթադրվում է, որ թատրոնի անձնակազմն այս կերպով իր դժգոհությունն է հայտնում մշակութային կառույցի ներսում սկիզբ առած խռովությանը, որի հիմքում, ինչպես […]
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից քիչ առաջ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին «Շենգավիթ» բ/կ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին:
Կինը շարունակեց՝ բայց չէ՞ որ մեղադրանքները ներկայացվելու են ձեր արածների հիման վրա, ոչ թե՝ ասածների. «Եթե ինչ-որ մեկը ձեզ մեղադրում ա, ուրեմն ինչ-որ հիմք ունի»:
«Հայաստանի անդամակցության առաջին տարում եվրասիական ինտեգրման գործընթացը զուգակցվել է աննպաստ գլոբալ ու տարածաշրջանային քաղաքական և տնտեսական գործընթացներով: Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընթացել է արգելամիջոցների պատերազմ, որը կրել է քաղաքակրթական բախման բնույթ: Արևմուտքի և Ռուսաստանի միջև այդ քաղաքակրթական բախման լոկալ դրսևորումներն են եղել զարգացումներն Ուկրաինայում, իսկ տարվա կեսից սկսած՝ նաև Մերձավոր և Միջին Արևելքում ԻՊ-ի դեմ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի իրականացրած գործողությունները»:
Նախորդ տարի վնասազերծված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: «Իհարկե, դա գնահատման խնդիր է, ասում է, որ ինքն իր խմբով, իր ղեկավարությամբ բացառապես չեն պատրաստվել հանցագործություն կատարել, մասնավորապես` երկրի ղեկավարների սպանության տեսքով՝ այն սցենարը, ինչը մամուլում ներկայացվեց հանրությանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Ըստ Աշոտ Թավադյանի՝ քանի որ հայկական դրամը էապես «ծանրացել» է ոչ միայն ռուսական ռուբլու, այլ նաև տարածաշրջանի ազգային արժույթների և եվրոյի նկատմամբ, ապա մեր ապրանքի արտասահմանյան արժույթով թանկացման պատճառով արտահանումը Ռուսաստան կրճատվել է 28%, ինչն, ըստ նրա՝ դոլարի արտահայտությամբ է, այլ ոչ թե ֆիզիկական ծավալներով