Բուժեք մազանոթները
«Պայթած» մազանոթները ժամանակակից կնոջ ամենատարածված առողջական խնդիրներից մեկն է, որը կարող է մի քանի բարդությունների պատճառ դառնալ: Ըստ fithacker.ru-ի՝ մազանոթները «պայթում են» թույլ արյունատար անոթների պատճառով: Վատ նորությունն այն է, որ անհարմար կոշիկները, չափից շատ կրունկների վրա մնալը, հղիությունն ու մի քանի այլ գործոններ ավելի են վատացնում վիճակն ու հանգեցնում երակների վարիկոզային լայնացման:
Ձեզ ենք առաջարկում վաղուց մոռացված մի միջոց, որը կօգնի ազատվել մազանոթներից և վերադարձնել մաշկին իր գեղեցկությունը:
- Ձեզ անհրաժեշտ է
- 40մլ ձիակասկի մզվածք (экстракт конского каштана)
- 40մլ շագանակի թուրմ (настойка каштана)
- 10 կաթիլ հազրեվարդի (розмарин) եթերային յուղ
Պատրաստման եղանակը
Նախ՝ պետք է թուրմ պատրաստել (ձիակասկի մզվածք կարող եք ձեռք բերել դեղատներից):
- Մաքրած շագանակները լցրեք ապակե տարայի մեջ և վրան ջուր լցրեք այնքան, որ ծածկի:
- Կափարիչը պինդ ծածկեք և և թողեք մնա արևին 3 օր:
- Ապա, դրեք մութ վայրում և թողեք մնա ևս 40 օր:
- Երբ թուրմը պատրաստ լինի, խառնեք ձիակասկի մզվածքով և հազրեվարդի եթերային յուղով:
- Տարան լավ թափահարեք, և բալզամը պատրաստ է:
Կարևոր է հիշել, որ անոթների պատերն ամրացնելու համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ կենդանական սպիտակուց և վիտամին C օգտագործել: Միաժամանակ աշխատեք խուսափել այն կերակուրներից, որոնք պարունակում են մեծ քանակությամբ շաքար և տրանս-ճարպեր, քանի որ դրանք կարող են հանգեցնել մազանոթների պատերի թուլացման:
Օգտագործեք այս միջոցն ու արդեն մի քանի օր անց կզգաք տարբերությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը