«Շատ խելացի հայտարարություն են կատարել ընդդիմադիրները, որովհետև ֆորս մաժորներ միշտ կարող են լինել, այն էլ այս վիճակով»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որ ինքը մնում է քաղաքականության մեջ և ֆորս մաժորներ կարող են լինել:
«Կոռուպցիայի կանխարգելման մարմնի անդամների թեկնածուների առաջադրման համար պետք է ստեղծվի մրցութային խորհուրդ, որի անդամներին ներկայացնելու է Դատավորների բարձրագույն խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատը, Սահմանադրական դատարանի նախագահը և Հանրային խորհուրդը, որը պարտադիր պետք է ներկայացնի քաղաքացիական հասարակության ներկայացուցչի»,- պարզաբանեց նա։
«Ինքն էլ գիտի, որ իշխանափոխություն չի ըլնի: Մտքով անցել ա, ասում ա, ես էլ շատ բան կարամ ասեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ս.Սարոյանը` մեկնաբանելով Ս.Օհանյանի հայտարարությունը, թե ինքը մնում է քաղաքականության մեջ և շարունակելու է պայքարել իշխանափոխության համար, իսկ խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի:
«Բացարձակ անընդունելի է, երբ ինչ-որ մնացել է Հայաստանում չմասնավորեցված, ի դեպ, հանձնաժողովում պարզվեց, որ պոտենցիալ գնորդներն էլ դեռևս չկան, ընդամենը բյուջեն լցնելու խնդիր է։ Բերում եք և փորձում 90 րոպեում սղացնել-անցկացնել։ Սա լուրջ խնդիր է։ Մասնավորեցվում են բժշկական հիմնարկներ, մասնավորեցվում է «Հայֆիլմ» կինոստուդիան, մասնավորցվում են կրթական հիմնարկներ, և 90 րոպե սահմանել ընդամենը «գալչկայի» համար, բացարձակ անընդունելի է։ Նույնը վերաբերում է նաև համայքների խոշորացմանը»։
Կյանքում յուրաքանչյուրն իր առաջնահերթություններն ունի։ Որպես կանոն՝ դրանք թույլ են տալիս պատկերացում կազմել անձի կյանքի, ինչպես նաև՝ նրա բնավորության մասին։
Մարդիկ արտագաղթում են՝ մի քանի գործոնից ելնելով։ Առաջինը գործազրկությունն է. ֆիքսված է 18% գործազրկություն, բայց 18-30 տարեկանների շրջանում գործազրկությունն ավելի բարձր է՝ 25-26%։ Երկրորդ գործոնն արդարության պակասն է, երրորդը՝ ապագայի նկատմամբ հավատը։
Եթե կարողանանք վաճառել այն գաղափարը, որ Հայաստանի բանկերը վստահելի են, ու կապիտալ ներգրավենք, ապա ավելի լավ կլինի: Դրա համար կառավարությունը, բանկերը պետք է աշխատեն, որ այդ վստահությունն ավելի բարձրանա:
Յուրաքանչյուրս էլ մասնակից ենք եղել դպրոցի քննական շրջանին, և վստահ եմ՝ ամենքս ունենք յուրահատուկ հիշողություններ, որոնք շատ անհատական կերպով ազդել են մեր ներսում ապրող դեռահասի՝ անձի ձևավորման վրա:
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Պեպեն նշել է, որ ամռանը կհեռանա մադրիդյան ակումբից:
«Միլանի» նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն, ով սիրում է հետաքրքիր և սկանդալային հայտարարություններ անել, նշել է, որ մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները պատրաստ են կորցնել տղամարդկությունը՝ խաղը հաղթելու համար:
«Երբ Մանչեսթերում ահաբեկչություն եղավ, ես ասացի, որ հաջորդը կլինի այնտեղ, որտեղ ծայրահեղականները կունենան հնարավորություն, որտեղ անվտանգությունը թույլ կլինի, որտեղ երկրի իշխանությունը խնդիր կունենա վերահսկելու նման ծայրահեղականների գործողությունները»,- նկատեց արաբագետը:
Ուսման վարձերի բարձրացման վերաբերյալ Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ուսման վարձի բարձրացում չլինի:
Չեմպիոնների լիգայի եզրափակչում Թուրինի «Յուվենթուսը» կրկին պարտվեց: Թուրինյան ակումբի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով, ըստ շատ երկրպագուների՝ վերջին հնարավորություն ուներ հաղթելու Չեմպիոնների լիգան, նշել է, որ դեռ կունենա նման հնարավորություն:
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով՝ այս տարվա նորամուծությունն այն էր, որ հանդիսատեսին ընդգրկեցին, և ասացին, թե ինչ ֆիլմ կցանկանային բերել Կաննի փառատոնից: Արդյունքում՝ 8 ֆիլմ բերվեց կինոփառատոնից:
Հանգստյան օրերին հաջող խաղաց ոչ միայն Հայաստանի ազգային հավաքականը, այլև Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականը: Հայ երիտասարդ ֆուտբոլիստները կարողացան հաղթանակ տանել 1:0 հաշվով: Միակ գոլը հեղինակեց Հակոբ Հակոբյանը:
Հանգստյան օրերին սոցիալական ցանցերում սկսվեց տարածվել նոր խարդախության տեսակ: Տարածվում է հայտարարություն, թե ինչ-որ խոշոր ավիաընկերություն պատահականության միջոցով նվիրում է ինքնաթիռի անվճար 2 տոմս:
Նախապատրաստվելով աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղին՝ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում 5:0 հաշվով գերազանցեց Սենթ Քիթս և Նևիսի թիմին: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Կիրակի, հունսի 4-ին անցկացվեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը: Երրորդ տեղի համար մրցում էին «Վաճառք» թիմը և «Նալբանդյանի Հավաքական» թիմը, որտեղ հաղթանակը տարավ «Նալբանդյանի Հավաքական» թիմը:
2018 և 2019 թվականների համար ՀԲ-ն բարելավվել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները, համապատասխանաբար, 0.1 և 0.2 տոկոսային կետերով։
Երգիչ Ռամիկ Ամյանը հրաշալի երգիչ է և վաղուց էր արժանի ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
«Մենք գիտենք, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինելը, առաջին հերթին, նպատակ է հետապնդում՝ Իրանի համար հյուսիսում լրջագույն խնդիր ստեղծել։ Պաշտոնական Թեհրանի բավական կոշտ արձագանքը նշանակում է, որ Իրանն առնվազն հետաքրքրված է, որպեսզի Հարավային Կովկասում և առաջին հերթին՝ արցախյան հակամարտության գոտում լարվածության աճը բացառվի»,- այսօր կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց նա։
«Սահմանում ամեն ինչ նորմալ է, տղերքը պատրաստ են։ Այն տղան, որ հակառակորդի դիմաց կանգնած է, ուզած-չուզած՝ կկռվի։ Բայց հասարակությունը պատրա՞ստ է համալրելու դիրքերում գտնվածների շարքերը, գնալ առաջ հակահարված հասցնելու համար։ Մեր դիրքապահները պատրաստ են, բա էլ ինչի՞ են հասել էնտեղ։ Լուրջ հարց է՝ ինչքանո՞վ է հասարակությունը պատրաստ դրան»։
«Վախի մթնոլորտում ապրելով, հասարակության մեջ տագնապ ներարկելով՝ մենք ուղղակի թուլանում ենք։ Մենք գիտենք, որ այսօրվա պատերազմները միայն մարտի դաշտում չեն տեղի ունենում։ Կհաղթի նա, ով հոգեբանորեն ավելի կայուն է, իսկ վախն ու տագնապն ուղղակի թուլացնում են բոլորին»,- ասաց հոգեբանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսի 13-ին Արցախի Հանրապետություն նախատեսված այցի շրջանակներում պաշտպանության բանակը կներկայացնի ադրբեջանական կողմի բոլոր խախտումները և հայկական կողմի պատասխանները:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի` «Ռեալ»-ի դեմ առաջիկա մրցախաղին:
Ինչի՞ն ենք ուշադրություն դարձնում, երբ համացանցում մի կայքից մյուսին ենք անցնում։ Արդյոք պատկերը փոխվո՞ւմ է՝ կախված նրանից, թե որ երկրում ենք ապրում։ Alexa.com կայքը հետևել է միլիոնավոր օգտատերերի վարքագծին և կազմել ամբողջ աշխարհում ու առանձին երկրներում ամենաշատ այցելություն ունեցող կայքերի ցանկը։
Եթե սրտխառնոց եք ունենում, գլխապտույտ, ախորժակի բացակայություն, հարկավոր է ուշադիր լինել։ Օրգանիզմում կարող են մեծ քանակով ճարպեր կուտակված լինել։
Այս հորմոնը պատասխանատու է մի շարք գործառույթների համար, այդ թվում՝ խոլեստերինի մակարդակի կարգավորում, ոսկորների պաշտպանություն, դաշտանային ցիկլի հսկողություն, որոշակի հատվածներում մազերի աճ և այլն։
Mirkrasoty.life-ը գրում է, որ նյութափոխանակության համակարգին ու գեղեցիկ կազմվածքին կարելի է վնաս հասցնել՝ օտագործելով նաև առողջ սնունդ։ Խնդիրն այն է, որ մենք հաճախ ենք սխալ համադրում մթերքը՝ խնդիրներ առաջացնելով նյութափոխանակության համար։ Կայքը ներկայացրել է, թե ինչ մթերքի հետ չի կարելի համադրել ձուն։ Ձուկ։ Ձուն նյութ է պարունակում, որը կարող է չեզոքացնել վիտամին B7-ը, որով հարուստ […]
«Ես չեմ ուզում արդեն երազել, ես ուզում եմ ինչ որ բան տեսնել, իմ նախորդ երազանքների արդյունքը տեսնել: Դա օրինական պետության տեսլականն է: Ես ուզում եմ դա տեսնել: Հերիք է, այլևս ժամանակ չունեմ սպասելու…»: