Բաժիններ՝

«Եթե այդ պաշտոնը կտաք ընդդիմությանը, մենք կողմ կլինենք, չե՞ք տա, մենք կողմ չենք կարող լինել». ԱԺ փոխնախագահ

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով՝ առանց հակակոռուպցիոն մարմնի ձևավորման էլ հնարավոր է հաղթահարել կոռուպցիան. «Դրա համար պետք է քաղաքական կամք, բայց պայման կա՞ այդ քաղաքական կամքի իրացման համար»։

Մելքումյանը հիշեցրեց, որ Սահմանադրական հանրաքվեից առաջ իշխանությունը հայտարարում էր, թե հակակշիռներ են ստեղծվելու, գլխավոր դատախազ, ԿԲ նախագահ, Վերահսկիչ պալատի նախագահ ընտրելու ժամանակ ընդդիմության հետ բանակցելու է.

«63 ձայն է պետք, իսկ այսօր իշխանական կոալիցիան ունի 65 ձայն, այսինքն՝ ո՞ւմ հետ ենք բանակցելու։ Բացի հանրապետության նախագահի առաջիկա ընտրությունից՝ մնացած բոլոր դեպքերում անհրաժեշտ է 63 ձայն։ Իշխանություն-ընդդիմություն կշիռների փաստացի վիճակը ցույց է տալիս, որ այս տիպի հակակշիռների ձևավորման մոտեցումներն արդեն իսկ դատապարտված են ուժային դիրքերից պարտադրելու, որ սա է իրավիճակը։ Դա նշանակում է, որ ընդդիմությունն էլ պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի, միջոցներ ունենա, որպեսզի կարողանա վիճակը փոխել։ Այնպես որ, այս քննարկումը դեռ ոչինչ չի նշանակում»։

ԱԺ փոխնախագահը նկատեց՝ որևէ մեկը գնահատական չտվեց՝ մինչև այսօր գործող իրավապահ մարմիններն իրենց պարտականությունները պատշաճ կատարո՞ւմ են։

Կարդացեք նաև

«Ինձ ավելի շատ հետաքրքրում է այն հանգամանքը, թե այս՝ հանձնաժողով կլինի, ժյուրի կլինի, ինչ կլինի, ռեալ պետք է իշխանությունը գնա նրան, որ կոռուպցիայի դեմ պայքարի կառավարման ինստիտուտը վերապահի ընդդիմությանը։ Ես հեռու եմ նրանից, որ աղմակահարույց բացահայտումներ, սկանդալներ կլինեն։ Փոքր երկրում բոլորիս ամեն ինչ հայտնի է, ոչ մի նորություն չի լինելու. ինձ հետաքրքրում են հաղթահարման մեխանիզմները։ Եթե կտաք ընդդիմությանը, մենք կողմ կլինենք, չե՞ք տա, մենք կողմ չենք կարող լինել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս