Մի արհամարհեք. էստրոգենի բարձր մակարդակի նշանները
Budetezdorovy.ru-ն գրում է, որ յուրաքանչյուր կնոջ համար կարևոր է էստրոգենի բարձր մակարդանի նշաններն իմանալը, քանի որ այն կարող է առողջության հետ կապված տհաճ հետևանքների հանգեցնել։
Այս հորմոնը պատասխանատու է մի շարք գործառույթների համար, այդ թվում՝ խոլեստերինի մակարդակի կարգավորում, ոսկորների պաշտպանություն, դաշտանային ցիկլի հսկողություն, որոշակի հատվածներում մազերի աճ և այլն։
Հարկավոր է ուշադրություն դարձնել հետևյալ նշաններին.
- մազաթափություն
- վահանաձև գեղձի վատ աշխատանք
- նյութափոխանակության դանդաղում
- անքնություն
- հոգնածություն
- գլխացավեր
- լիբիդոյի նվազում
- տրամադրության փոփոխություն
- սառը ձեռքեր և ոտքեր
- մետեորիզմ
- ոչ պարբերական դաշտանային ցիկլ
- ցավ կրծքերում։
Եթե նկատում եք այս նշանները, հարկավոր է օգնության համար մասնագետի դիմել, ով կօգնի հասկանալ, թե որն է խնդիրը և դրա լուծման ճիշտ տարբերակ գտնել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը