«Ինքն էլ գիտի, որ իշխանափոխություն չի ըլնի». Սեյրան Սարոյանը` Սեյրան Օհանյանի մասին
ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը վստահ է, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի կարող հասնել իշխանափոխության:
«Ինքն էլ գիտի, որ իշխանափոխություն չի ըլնի: Մտքով անցել ա, ասում ա, ես էլ շատ բան կարամ ասեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ս.Սարոյանը` մեկնաբանելով Ս.Օհանյանի հայտարարությունը, թե ինքը մնում է քաղաքականության մեջ և շարունակելու է պայքարել իշխանափոխության համար, իսկ խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի:
Սարոյանը, սակայն, չի պատրաստվում աջակցել իր մարտական ընկերոջը. «Ես իշխանության մեջ եմ, ոնց որ դու գաս մեր տուն, ասես՝ դու տնից հելի դուրս, ես գամ, կըլնի՞ ըտենց բան: Հո խայտառակ չե՞նք»:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, որ պետք է երկրում փոփոխություններ անել ու հեռացնել իշխանություններին, Սարոյանը լուրջ չի ընդունում: Ըստ նրա` երկրում հեղափոխություն անելու կարիք չկա:
«Էդ ա, Գավրոշն ա, հեսա հեղափոխություն կանի»,- կատակեց Սարոյանը: