«Ցրված սկլերոզ հիվանդությունն ունեցողների օրգանիզմում ինչ-որ բան գնում է ոչ այնպես, ինչպես պետք է, իմունիտետն ինչ-որ սխալ ունի, դեֆեկտ ունի, որի պատճառով դադարում է ճանաչել սեփականը, այն ընկալում է՝ որպես օտար, վիրուս, և սկսում է ոչնչացնել սեփական հյուսվածքը»,- ասաց Նունե Եղիազարյանը:
«ԱրմենՏել» ընկերությունն այս տարի ապրիլին մասնակցել և հաղթել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի կարիքների համար ամրակցված հեռախոսակապի ծառայությունների գնման մրցույթին: Ընկերությունն առաջարկել է Հանձնաժողովի սահմանած առավելագույն սակագներից ցածր սակագներ և այդ մասին տեղեկացրել ՀԾԿՀ-ին:
Բանանն առանձնանում է ոչ միայն համով, այլև բազմաթիվ օգտակար հատկություններով։ Այն հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով, հեշտությամբ յուրացվում է։ Կայքը ներկայացրել է բանանի օգտակար ու վնասակար հատկությունները. վերջիններս, իհարկե, բավական քիչ են։
Ռուս հայտնի ռեփեր Տիմատին կկատարի իր խոստումը եւ հունիսի 8-ին Հանրապետության Հրապարակում կներկայանա անվճար համերգով: Այս մասին երգիչը հայտարարել է Instagram-ի իր պաշտոնական էջում:
«Հիմա արդեն Հայաստանում կազմակերպվել է ոչխարի մորթ՝ իսլամական ձևով, և կարելի է դա ընդլայնել։ Դա մեր պոտենցիալներից մեկն է։ Կարելի է նաև հավ, տավար, լոր արտահանել։ Եվ, ինչպես նշեցի՝ կարելի է «հալալի» սննդի կետեր բացել։ Մենք կարող ենք բոլոր ոլորտներում էլ իրանցիների հետ համագործակցել։ Օրինակ՝ Հայաստանի հետ Իրանը դեղորայքի արտադրության մասին պայմանագիր ուներ, նույնը կար նաև Ադրբեջանի հետ. այնտեղ արդեն սկսել են, բայց Հայաստանում մնացել է թղթի վրա»։
«Վաղուց ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխություններ չէին եղել, հիմա որոշել ենք նաև կառուցվածքային փոփոխություններ իրականացնել: Դա ոչ թե կապված է այն հանգամանքի հետ, որ նախկինում աշխատակազմն ուռճացված է եղել, նման բան չկա, այլ պարզապես ժամանակի հետ քայլելու խնդիր կա: Նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ենք ապրում և պետք է ամեն ինչ համապատասխանեցնենք այսօրվա գործող երևույթներին»,-ասաց Վարդան Հարությունյանը:
«Կյանքն առաջ է շարժվում և շարժվում է նոր, ավելի մեծ արագությամբ: Աշխատանքի մեթոդներն ու ոճը պետք է կատարելագործել և արդիականացնել ամեն օր: Հիմնադրամը պետք է միշտ լինի իր բարձրության վրա, այսինքն՝ լինի ժամանակակից, արդյունավետ և նպատակասլաց: Համոզված եմ, որ այդպիսին էլ լինելու է հաջորդ 25 տարիների ընթացքում»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ավրորայի» երկխոսությունները Դիլիջան քոլեջում (ուղիղ)
Պետությունն առանձին թոշակի տեսակ է նախատեսել առավել բարդ և դժվար պայմաններում աշխատող այն քաղաքացիների համար, ովքեր երկար տարիներ հավատարիմ ծառայել են իրենց գործին: Թոշակի այս տեսակը հենց այդպես էլ կոչվում է՝ «Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ»:
Ավելորդ քաշից ազատվելը, ճարպերի դեմ պայքարելը բարդ խնդիրներ են։ Այս ճանապարհին հաջողություն կարող են ապահովել առողջ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունը։ Բայց հարկավոր է հաշվի առնել, որ մի քանի միջոցներ ևս կարող են օգնել ցանկալի արդյունքի հասնել։
«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան սկզբունքային համաձայնության է հասել «Միլանի» հետ: «Ռոսսոներիներն» իսպանացուն տարեկան կվճարեն 7.5 մլն եվրո:
Բեմադրող խորեոգրաֆը և սցենարի հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն է, բեմադրության և զգեստների նկարիչը՝ Աստղիկ Ստեփանյանը, լուսային ձևավորման նկարիչն է Էդգար Մուրադյանը: Ներկայացման համար օգտագործվել են Ազնավուրի այնպիսի հանրաճանաչ երգեր, ինչպիսիք են «Je m’voyais déjà», «Les comédiens», «For me formidable», «Pour faire une jam», «Je t’attends» և, իհարկե, «La bohème»:
Արցախը վաղուց ի վեր իր բնականոն հունով զարգացող երկիր է, որտեղ մարդիկ, ինչպես յուրաքանչյուր այլ երկրում, ապրում և ծրագրեր են իրականցնում տարբեր բնագավառներում, այդ թվում նաև զբոսաշրջության ոլորտում։
Ստացված տվյալների հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Բացառիկ դեպք է, երբ ունենք կիրթ, գիտության դոկտոր, բարոյական բարձր հատկանիշներով ԱԺ նախագահ՝ Արա Բաբլոյանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը՝ ընդգծելով, որ բնավ նպատակ չունի փնովելու մինչ այժմ պաշտոնավարած ԱԺ մյուս նախագահներին:
Այտուցներն առաջանում են տարբեր պատճառներով՝ ավելորդ քաշ, նստակյաց կենսակերպ, ծերացում, հղիություն, սննդարար նյութերի կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության անբավարար քանակ, արյան շրջանառության վատացում։ Այտուցները լուրջ անհարմարություն են պատճառում, դժվարություններ են առաջանում քայլելիս կամ կանգնած ժամանակ, առաջանում է ցավ։ Կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդ՝ վիճակը թեթևացնելու համար։
Հիշեք, որ դպրոցը ձեզ տալիս է ընդամենը քարտեզ։ Որոշ հարցերում այդ քարտեզը կարող է ձեզ օգնել իրականությունը հասկանալու գործում։ Բայց կյանքը լի է անորոշություններով։ Հետևաբար՝ շատ հարցերում քարտեզը կլինի անպիտան։
Վահանաձև գեղձը յոդն օգտագործում է հորմոնների արտադրության և նյութափոխանակության կարգավորման համար։ Այս գեղձը չափազանց կարևոր նշանակություն ունի օրգանիզմի համար, քանի որ կատարում է մի խումբ այլ կարևոր գործառույթներ։ Գեղձի աշխատանքի վրա կարող են ազդել մի խումբ գործոններ, որոնք կարող են առողջության հետ կապված տարբեր խնդիրներ առաջացնել։
ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշում է, որ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումն այս տարի կազդարարի 2019 թվականին Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies – WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նորընտիր խորհրդարանի կազմը նախորդից մեկ քայլ առաջ է համարում իր առավելություններով: Այսօր լրագրողների հետ զրույցում Գ. Մինասյանն ասաց, թե շատ կարևոր է, որպեսզի նորընտիր պատգամավորները կարողանան պատվով տանել այն ծանրաբեռնվածությունը, որը դրված է նոր խորհրդարանի վրա:
Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը օրական սպասարկում է միջինում 3000 մուտքային և ելքային զանգ: Բիզնեսի տարբեր ուղղություններով այդ քանակության զանգերի սպասարկումն անհնար կլիներ առանձ պրոֆեսիոնալ թիմի:
«Ես, ճիշտն ասած, չէի կիրառի այդ «օպտիմալացում» բառը, որովհետև խոսքը վերաբերում է ընդհանրապես դպրոցների զարգացման համալիր ծրագրին, որի ընթացքում մենք կփորձենք վերաբեռնավորել դպրոցները»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
«Հիմա արդեն զգացվում է, որ «Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր դերը, որն իրեն գուցե վերապահվում էր այդ սխեմայում, այդ դաշինքի ցուցակում առկա պատգամավորները ցանկություն էլ չունեն գոնե այլընտրանքի կարգավիճակով հանդես գալ։ Սա նշանակում է, որ ընդդիմադիր բևեռի առումով Սերժ Սարգսյանը խնդիր ունի այլ ուժերին ակտիվացնելու առումով: «Ելքը» կփորձի տեղավորվել այդ խաղի կանոնների մեջ: Կփորձի տեղավորվել այն սխեմայի մեջ, որը կփորձեն ձևավորել: Սխեմայի մեջ կզբաղեցնի ընդդիմադիրի դերը»։
«Սերժ Սարգսյանն ամեն ինչով բավարարում է Պուտինին։ Եթե նա ինչ-որ պատճառով չդառնա վարչապետ, ապա կարող է դառնալ շատ լայն լիազորություններով օժտված Անվտանգության խորհրդի քարտուղար և դրա միջոցով վերահսկել կառավարությանը, վարչապետին։ Նախագահն իր քայլերն իրականացնում է, հաջողություն կունենա՞, թե՞ ոչ, չեմ կարող ասել»։
Միջազգային մամուլը թե՛ Մխիթարյանի գոլից հետո, թե՛ խաղավարտին գրեց, որ հենց Մխիթարյանը լուծեց անգլիական ակումբի հարցերը Եվրոպա լիգայում: Մեկը մյուսի հետևից սոցիալական ցանցերում պարբերականները գրում էին Մխիթարյանի գոլի մասին:
«Ես շատ ուրախ եմ հաղթանակի կապակցությամբ: Ուրախ եմ նաև գոլի համար, քանի որ այն շատ բան է նշանակում իմ և հայրենիքիս համար: Իսկ ինչ կապված է գոլի հետ, ապա ես հարվածեցի գնդակին և միայն երկրպագուների արձագանքից հասկացա, որ գոլ եմ խփել»,- Մխիթարյանի խոսքը մեջ է բերում ՈՒԵՖԱ-ի կայքը:
«Այդ օրը դու ինձ ասացիր, որ մի օր դու նույնպես գավաթ ես նվաճելու: Դու արժանի էիր դրան, իմ ընկեր: Շնորհավորում եմ Հենրիխ Մխիթարյան: Բրավո «Մանչեսթեր Յունայթեդ»: Հայաստան»,- նկարին կից գրել է Ջորկաեֆը:
«Պարոն Բոթոյան մենք մարզպետներից ակնկալում ենք 2017թ. համակարգված որոշակի փոփոխություններ աշխատանքի ոճի մեջ, հաշվետվության մեջ և այլն: Այդ իսկ պատճառով Ձեզ հաջողություն ենք մաղթում»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինիոն խոստովանել է, որ երջանկություն է զգում Եվրոպայի լիգայի հաղթանակից այն մրցաշրջանում, որը շատ ծանր էր և իր, և ակումբի համար:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համոզված է, որ Հայաստանում ամենաերկար զիփլայնի կառուցման այս կարևոր նախաձեռնությունը շուտով իրականություն է դառնալու: