«Ադրբեջանը խոչընդոտում է սահմանագծում հետաքննական մեխանիզմների ներդրմանը». Լևոն Մնացականյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսի 13-ին Արցախի Հանրապետություն նախատեսված այցի շրջանակներում պաշտպանության բանակը կներկայացնի ադրբեջանական կողմի բոլոր խախտումները և հայկական կողմի պատասխանները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

«Ինչ վերաբերվում է հետաքննական մեխանիզմներին, ապա հայկական կողմը միշտ էլ կողմնակից է եղել դրանց ներդրմանը: Այստեղ ադրբեջանական կողմն է փորձում առիթների դեպքում խոչընդոտել դրանց ներդրմանը: Այդ մեխանիզմները մեր կողմից ներդրվում են, և առաջիկայում դրանք կլինեն: Համանախագահներն էլ են կողմ դրանց ներդրմանը»,- ասաց ՊԲ հրամանատարը:

Տեսանյութեր

Լրահոս