Բաժիններ՝

Բուֆոնը կարծում է, որ դեռ կունենա Չեմպիոնների լիգայի գավաթը բարձրացնելու հնարավորություն

Չեմպիոնների լիգայի եզրափակչում Թուրինի «Յուվենթուսը» կրկին պարտվեց: Թուրինյան ակումբի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով, ըստ շատ երկրպագուների՝ վերջին հնարավորություն ուներ հաղթելու Չեմպիոնների լիգան, նշել է, որ դեռ կունենա նման հնարավորություն:

Բուֆոնը նշել է, որ դեռ մեկ տարվա պայմանագիր ունի թիմի հետ, այնպես որ, դեռ ունի ևս մեկ հնարավորություն՝ բարձրացնելու Չեմպիոնների լիգայի գավաթը:

«Դժվար է պատկերացնել, որ թիմն ավելի լավ հանդես կգա, քան այս տարի, քանի որ այս մրցաշրջանում մենք ինչ-որ անհավանական բան կարող էինք անել: Սակայն, ցավոք, մեզ մոտ չստացվեց»,- նշել է Բուֆոնը:

Իտալացի դարպասապահը 39 տարեկան է և ընդգրկվել է Չեմպիոնների լիգային մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստների ցանկում: Սակայն Բուֆոնի համար մրցաշրջանն այնքան լավն էր, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ նա պայքարում էր տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս