
Կայացավ «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը

Կիրակի, հունսի 4-ին անցկացվեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը: Երրորդ տեղի համար մրցում էին «Վաճառք» թիմը և «Նալբանդյանի Հավաքական» թիմը, որտեղ հաղթանակը տարավ «Նալբանդյանի Հավաքական» թիմը:
Գավաթը խաղարկեցին «Երևան1» (Երևան քաղաքի մասնաճյուղեր) և «Երևան 2» (Երևան քաղաքի մասնաճյուղեր) թիմերը: Գավաթակիր դարձավ «Երևան 2» թիմը 5:3 հաշվով:
«Լավագույն ռմբարկու» ճանաչվեց Վահե Արսենյանը «Նալբանդյանի Հավաքական» թիմից:
Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց Լևոն Նիկոլյանը «Երևան 1» թիմից:
Մրցաշարի լավագույն ավագ ճանաչվեց Տարոն Ղուկասյանը «Երևան 1» թիմից:
Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Հովհաննես Արշակյանը «Երևան1» թիմից: