Թեստ. առանց հեռախոսի՞, թե՞ առանց գումարի դուրս չեք գա տանից
Կյանքում յուրաքանչյուրն իր առաջնահերթություններն ունի։ Որպես կանոն՝ դրանք թույլ են տալիս պատկերացում կազմել անձի կյանքի, ինչպես նաև՝ նրա բնավորության մասին։ Marketium.ru-ն հետաքրքիր թեստ է առաջարկում, որը կօգնի հասկանալ բնավորության գաղտնիքները։ Պատասխանեք այս հարցին՝ առանց հեռախոսի՞, թե՞ առանց գումարի դուրս չեք գա տանից։
Եթե տանից դուրս չեք գա առանց դրամապանակի, նշանակում է՝ սիրում եք գումար ծախսել։ Դրանք առանձնահատուկ բան չեք համարոււմ, այդ պատճառով էլ հեշտությամբ հրաժեշտ եք տալիս։ Ամեն օր բազմաթիվ փոքր գնումներ եք անում, բայց չեք մտածում նաև մեծ գումար ծախսելիս։ Հաճախ եք գումար տալիս մտերիմներին, երբեմն օգնում եք անտուններին։ Այս ամենը գեղեցիկ է հնչում, բայց հարկավոր է խնայել գումարը։ Սովորեք խնայել և ոչ թե միանգամից ծախսել այն ամենը, ինչ ունեք։ Մեծ հոգի ու բարի սիրտ ունեցող մարդ եք։
Եթե տանից դուրս չեք գա առանց հեռախոսի, նշանակում է՝ նույնիսկ մեկ օր չեք կարող ապրել առանց շփման։ Այո, դուք բավական շատ գործեր ունեք, որոնք հաճախ անում եք հեռախոսի օգնությամբ, բայց հեռախոսը ձեզ ամենևին էլ դրա համար հարկավոր չէ։ Իրականում դուք պարզապես սովոր եք անընդհատ թարմացնել սոցիալական ցանցերի էջերը, ծանոթանալ նորություններին, անդադար խոսել հեռախոսով։ Չափազանց կախված եք ժամանակակից տեխնոլոգիաներից, ինչի հետևանքով հաճախ եք տեսադաշտից դուրս թողնում կյանքի գեղեցիկ պահերը։ Հիշեք, որ կենդանի շփումը շատ ավելի կարևոր և օգտակար է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը