Բաժիններ՝

«Ի՞նչ են անելու նրանք վաղը՝ վաճառելու են իրենց մայրիկի՞ն, կնո՞ջը, կամ աղջկա՞ն». Գատուզոն՝ «Ռեալի» ֆուտբոլիստների մասին

Մադրիդի «Ռեալի» հաղթանակը Չեմպիոնների լիգայում ոչ բոլորին է դուր եկել:

«Միլանի» նախկին կիսապաշտպան  Ջենարո Գատուզոն, ով սիրում է հետաքրքիր և սկանդալային հայտարարություններ անել, նշել է, որ մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները պատրաստ են կորցնել տղամարդկությունը՝ խաղը հաղթելու համար:

«Նրանք այսօր իրենց պատիվն են վաճառում, իսկ ի՞նչ են անելու վաղը՝ վաճառելու են իրենց մայրիկի՞ն, կնո՞ջը, կամ աղջկա՞ն:

Կեղտոտ ճանապարհով հաղթանակը հաղթանակ չէ: Եթե իմ թիմակցիները Ռամոսի նման տանջվեին խաղադաշտում, մի շաբաթից ավելի չէին կարողանա նայել իմ կամ թիմակիցներիս աչքերին:

Կարդացեք նաև

Թող նրանք ամեն տարի հաղթեն Չեմպիոնների լիգան, բայց քանի դեռ այդ ակումբում կան այնպիսի ծաղրածուներ, ինչպիսին Ռամոսն է, ոչ ոք նրանց չի հարգելու:

Տոնակատարության ժամանակ շամպայնով ողողվելուց հետո, «Ռեալի» ֆուբոլիստները քանի՞ անգամ էին գնում հայելու մոտ՝ ուղղելու իրենց սանրվածքները»,- նշել է Գատուզոն:

Գատուզոյին բարկացրել էր այն դրվագը, երբ եզրափակչի վերջնամասում  Ռամոսը սիմուլյացիայի դիմեց, ինչից հետո թուրինցիների ֆուտբոլիստ Կուադրադոն հեռացվեց խաղադաշտից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս