«Շատ խելացի հայտարարություն են կատարել ընդդիմադիրները». Արմեն Ռուստամյան

«Շատ խելացի հայտարարություն են կատարել ընդդիմադիրները, որովհետև ֆորս մաժորներ միշտ կարող են լինել, այն էլ այս վիճակով»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որ ինքը մնում է քաղաքականության մեջ և ֆորս մաժորներ կարող են լինել:

Ռուստամյանն իշխանափոխությունը չբացառեց. «Ես երբեք ոչինչ չեմ բացառում: Ընդհանրապես ամեն ինչ կարող է լինել, ամռանն էլ կարող է ձյուն գալ»:

«Արտախորհրդարանական ուժերը ցանկության պարագայում կգտնեն ձևերը և կմիավորվեն, դա արդեն իրենց գործն է»,- հավելեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930