
Ամենից շատ աշխատող ունի ՀԷՑ-ը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա առաջիկա կիսամյակի խոշորագույն գործատուների ցանկը։ Ամենից շատ` 7889 աշխատող ունի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։
ՊԵԿ-ի կողմից հրապարակված 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ընկերությունների ցանկում ներկայացված են 423 տնտեսվարող սուբյեկտներ, որոնց աշխատողների ընդհանուր թվաքանակը շուրջ 157 հազար է։
1000 և ավելի աշխատակիցներ ունեցող ընկերությունները Հայաստանում 25-ն են։ 25-րդ տեղում «Իմեքս Գրուպն է»` 1046 աշխատակիցներով։
Ըստ ՊԵԿ տվյալների, խոշոր գործատուների թվում ՀԷՑ-ին հաջորդում են «ՀայՌուսգազարդը» (5898 աշխատող) և Հարավկովկասյան երկաթուղին` 3996 աշխատակից։