Ռումինացիները որոշում են երկրի նախագահի ճակատագիրը

Այսօր Ռումինիայում անցկացվող հանրաքվեի արդյունքում երկրի բնակիչները կորոշեն` մնում է արդյոք նախագահ Տրայան Բեսեսկուն իր պաշտոնում, թե ոչ:  Նախագահի վստահության հարցով հանրաքվե անցկացնելու մասին որոշումը Ռումինիայի խորհրդարանը կայացրել էր հուլիսի 6-ին` այն բանից հետո, երբ մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստացած «Սոցիալ-լիբերալ դաշինք»-ը նրան մեղադրանք էր ներկայացրել որոշ գործարարների ու կոռումպացված պաշտոնյաների հովանավորելու և մի շարք անօրիանակությունների համար: Ըստ ռումինական օրենսդրության, այսօրվա հանրաքվեն կհամարվի կայացած, եթե դրան մասնակցի ընտրողների կեսից ավելին:

Վերջին սոցոիոլոգիական հարցումների համաձայն, ռումինացիների 65 տոկոսը Ռումինիան ցանկանում է տեսնել առանց Բեսեկուի: Վերջինս երկրի քաղաքացիներին կոչ է արել բոյկոտել քվեարկությունը, որի արդյունքները, իր խոսքով, կեղծվելու են: Նշենք, որ «Սոցիալ-լիբերալ դաշինք»-ի հաղթանակից հետո բազմաթիվ օրենսդրական փոփոխությունների թվում, փոխվել է նաև երկրի նախագահին անվստահություն հայտնելու ընթացակարգը, որը միջազգային հանրության, այդ թվում` Եվրոպական միության կողմից դատապարտվել է` որակվելով որպես իշխանությունը  բռնազավթելու փորձ:

Տեսանյութեր

Լրահոս