Բաժիններ՝

Շևչենկոն մտնում է քաղաքական «խաղադաշտը»

Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի արդեն նախկին ավագ Անդրեյ Շևչենկոն ֆուտբոլային դաշտից անցում է կատարել քաղաքական դաշտ: Ուկրաինայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ նա անդամագրվել է «Առաջ` Ուկրաինա» կուսակցությանը, որը գլխավորում է Նատալյա Կորոլևսկայան: Վերջինս համարվում էր Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիոմշենկոյի կողմնակիցներից մեկը, սակայն հեռացվեց նրա կուսակցությունից` իշխանության հետ կապեր ունենալու կասկածանքով: «Ես որոշում եմ կայացրել միավորվել «Առաջ` Ուկրաինա» կուսակցության հետ: Ես սկսում եմ իմ քաղաքական կարիերան: Դա ապագայի, երիտասարդ առաջնորդների  կուսակցություն է: Ուկրաինայի համար դա ընտրություն է անցյալի և ապագայի միջև և ես ինձ համար այդ ընտրությունը կատարել եմ»,- հայտարարել է Անդրեյ Շևչենկոն` ավելացնելով, որ քաղաքական գործունեության ընթացքում մեծ ուշադրություն է դարձնելու սոցիալական հիմնախնդիրներին և սպորտին: Նշենք, որ Շևչենկոն իր կարիրերան Ուկրաինայի ազգային հավաքականում սկսել է 1995 թվականին` դառնալով լավագույն հարձակվողը այդ թիմի պատմության ընթացքում: Այս տարվա մայիսին նա հայտարարել էր, որ լքելու է Ուկրաինայի հավաքականը «Եվրո-2012»-ից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031