Բաժիններ՝

Ինտերնետի ամենամեծ արագությունն արդեն 1Գբ/վայրկյան է

Ամերիկյան Google ընկերությունը Կանզաս քաղաքում ներկայացրել է աշխարհի ամենաարագ` 1  վայրկյանում 1 գիգաբայթ ինտերնետ  կապը, որը հնարավորություն է տալիս անմիջապես ներբեռնել ֆիլմն ամբողջությամբ, գրում է One News Page-ը:

Ընկերության տնօրինությունը, ներկայացնելով գերարագ ինտերնետի Google Fiber ծառայությունը, հայտարարել է, որ դրա հասանելիության  հարցը կլուծվի արդեն այս տարվա սեպտեմբերին և բացի Կանզասից այն նաև հասանելի կլինի ԱՄՆ-ի մի շարք այլ քաղաքներում։

Google Fiber–ը հնարավորություն է տալիս միանգամից 8 հեռուստաշոուներ ներբեռնել և  մինչև 500 ժամ բարձորակ տեսագրություններ «պահեստավորել»:

Google Fiber–ն ներառում է 100-ից ավելի ցանցեր, իսկ դրա արժեքը մեկ ամսվա դիմաց կկազմի 120 դոլար:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս