Ասանժի մայրը ապաստան է հայցում Կորեայից

«Ջուլիանին կարող են մահապատժի ենթարկել կամ էլ նա շատ երկար տարիներ կանցկացնի բանտում, որտեղ նրա հանդեպ կտտանքներ կկիրառեն, ինչպես հիմա կիրառում են Բրեդլի Մենինգի հետ»,- հայտարարել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մայրը` Քրիսթիան Ասանժը: Նա հետևում է Բաղդատում ձերբակալված ամերիկացի զինվոր Բրեդլի Մենինգի ճակատագրին և համոզված է, որ նրան բանտում կտտանքների են ենթարկում: Հիշեցնենք, որ Մենինգը ձերբակալվել է հենց Wikileaks-ին տեղեկատվություն տրամադրելու մեղադրանքով: Ասանժի մայրը ներկայումս Էկվադորում  է, որի` Մեծ Բրիտանիայում գտնվող դեսպանատունը ժամանակավոր ապաստան է տվել  WikiLeaks-ի հիմնադրին: Ըստ CNN-ի, Քրիսթին Ասանժը ցանկանում է հանդիպել Էկվադորի ղեկավարության հետ և որդու համար քաղաքական ապաստան խնդրել այդ երկրի իշխանություններից: «Վստահ եմ, որ նախագահ Ռաֆայել Կորեան եւ նրա օգնականները կընդունեն միակ ճիշտ որոշումը»,- ասել է Ասանժի մայրը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031