Բաժիններ՝

Խոշորագույն հարկատուն «ՀայՌուսգազարդն» է

ՊԵԿ-ի կողմից հրապարակված 2012թ. առաջին կիսամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է հայաստանյան գազի մոնոպոլիստը։ Ընկերությունը տարվա առաջին 6 ամիսներին պետբյուջե է վճարել 18.2 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։
Հարկատուների ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` 11.3 միլիարդ դրամ հարկով։ Լավագույն եռյակը եզրափակում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգը»։

1000 խոշոր հարկատուները 2012թ. հունվար-հունիս ժամանակահատվածում վճարել են ընդհանուր առմամբ 261.8 միլիարդ դրամի հարկեր։ Վճարված հարկերի մեջ գերակշռում են անուղղակի հարկերը (147.7 միլիարդ դրամ)։
Նշենք նաև, որ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ մեկ երրորդը վճարել են ցանկի առաջին 10 հորիզոնականներում տեղ գտած ընկերությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս