
Սիրուշոյի հեղինակած «Գիրքը»

Սիրուշոն երկրպագուներին է ներկայացրել Երևանի` գրքի համաշխարհային մայրաքաղաք դառնալուն նվիրված երգ, որի երաժշտությունն ինքն է գրել: Հիշեցնենք, որ պատվավոր տիտղոսն այս տարի մեր քաղաքին է շնորհվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
«Իմն է նաև երգի պրոդյուսինգը: Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, գործիքավորումն իրականացրել ենք Մուշեղ Մայիլյանի հետ, ձայնագրման ռեժիսորը Հմայակ Ռոստոմյանն է»,- Facebook-ի իր էջում գրել է երգչուհին:
«Գիրք»-ը երգում են Արսեն Սաֆարյանը, Քրիստինե Պեպելյանը, Էրիկը և մի քանի այլ կատարողներ, ինչպես նաև Հայաստանի պետական կամերային երգչախումբը:
«Վերը նշված մարդկանցից յուրաքանչյուրի հետ աշխատելիս մեծ բավականություն եմ ստացել: Հաճելի է աշխատել իրենց գործին նվիրված և պատրաստակամ մարդկանց հետ: Ընդհամենը 3-4 օրում կատարեցինք հսկայական աշխատանք»,- նշել է Սիրուշոն:
Bravo.am