Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ֆունթ-ստերլինգները

Սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը միակ նախարարն է, որ դրամից, դոլարից ու եվրոյից բացի՝ այլ արտարժույթով էլ է իր գումարը պահում: 2011 թվականին նա ունեցել է 37.000 ֆունթ-ստերլինգ: Իհարկե, նախարարի գումարը միայն ֆունթ-ստերլինգը չէ. նա նույն տարում ունեցել է նաև 42 միլիոն դրամ և 68.000 դոլար:

Հրաչյա Ռոստոմյանի 2011 թվականի եկամուտներն անհամեմատ զիջում են իր հաշվին եղած դրամի քանակին: Նախարարն ընդհանուր առմամբ ունեցել է 42 միլիոն 871.000 դրամի եկամուտ, որից 2 միլիոն 621.000-ը աշխատավարձն է, 19 միլիոն 250.000 դրամը՝ շահաբաժնից ստացածը, իսկ 21 միլիոնը՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտը:

Նույն տարում Հրաչյա Ռոստոմյանը ձեռք է բերել նաև երկու ավտոմեքենա՝ «Մերսեդես S220» և «Հունդայի սոնատա» մակնիշի: Նա, կառավարության որոշման համաձայն, պարտավոր էր իր գույքի և եկամուտների հայտարարագրում նշել նաև ձեռք բերված ավտոմեքենաների արժեքը, սակայն թաքցրել է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլ կարծես թե շահագրգռված չէ, որ պաշտոնյաները հայտարարագրերը ներկայացնեն օրենքի տառին համապատասխան, հակառակ դեպքում նախարարից կպահանջեր հայտարարագրել ավտոմեքենաների արժեքները:

Hetq.am

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս