«Օսկանյանի կուսակցության ղեկավարը պարտավոր էր լինել այստեղ և այդ հարցերով զբաղվեր». Մհեր Սեդրակյան

«Օսկանյանը նման բան արել ա, թե չի արել, դա ոչ մեկս չենք կարող իմանալ, դա էլ իրենց գաղտնիքն է: Հարցնում են` դուք ի՞նչ եք արել, ո՞նց եք ընտրել, դա էլ իմ գաղտնիքն է: Եթե քվեարկությունը գաղտնի է, բնական ա` խի՞ պետք ա ասեմ, թե ոնց եմ քվեարկել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Մհեր Սեդրակյանը:

– Պարոն Սեդրակյան, մամուլը գրել է, որ Դուք անձամբ ասել եք, որ կողմ եք քվեարկել Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելուն:

– Ես տենց բաներ չեմ խոսացել, դա հերյուրանք է:

– Այսինքն, չե՞ք հայտարարել, որ կողմ եք քվեարկել:

Կարդացեք նաև

– Չեմ ասել, իմ որոշումը իմ մեջ ա մնացել: Կողմ ա, թե` դեմ, մենակ ես գիտեմ, ոչ մեկ չի իմանա: Ես տենց բան չեմ ասել, ու այ տենց բաների համար ա, որ լրատվությունը մոտենում խոսում ա, չես ուզում պատասխանես, որովհետևւ իրանք խեղաթյուրում են, սենց ես ասում` նենց ա գրում: Ավելի լավ չի՞ նորմալ խոսանք, ճիշտը, ինչը որ ասվում ա, դա էլ գրվի, ոչ թե սարքեն: Ինչի՞ համար եք սարքում իմ վրա, հարց ունե՞ք իմ հետ, եթե հարց ունեք, եկեք պարզ խոսանք: Չի կարելի ենթադրելով բան գրել, դե, ասենք, ենթադրելով Օսկանյանին թող դատեն, չի լինի, չէ՞ տենց:

– Պարոն Սեդրակյան, մինչև քվեարկությունը շատերը վստահ էին, որ Դուք դեմ եք քվեարկելու, քանի որ իրավապահներին «մարդ հանձնող չեք»:

– Սա դեռ մարդ հանձնել չի կոչվում: Պարզպապես մարդուն հնարավորություն ես տալիս, որպեսզի քննություն անեն ու պարզեն՝ մեղավոր ա՞, թե՞ ոչ: Եթե ամեն ինչ հաստատվեց, նոր բերելու են դնեն ԱԺ քվեարկության՝ թույլ տալիս ենք դատեն, թե` ոչ: Սա դեռ այդ փուլը չէ: Հիմա թող քննեն, ի՞նչ է եղել որ, պետք ա` թող գան ինձ էլ քննեն, եթե ես բան չեմ արել, պրոբլեմ չկա, թող գան` քննեն: Գործ ա, էլի, երևի անգործ են մնացել, հա’մ իրանք կզբաղվեն, հա’մ էլ կպարզեն՝ էդ մարդը բան արել ա, թե չէ:

– Իսկ դուք ավելի շատ ո՞ր կողմին եք հակված հավատալ:

– Ես չեմ կարող պատասխանել, որովհետեւ բացի ինձանից ես ոչ մեկի չեմ հավատում, մենակ ինձ եմ հավատում, գիտեմ՝ իմ «հա»-ն «հա»-ա, «չէ»-ն՝ «չէ» ա, իսկ մնացածը… տարբեր գույնի, տեսքի մարդիկ կան:

– Պարոն Սեդրակյան, շատ էր խոսվում նաև այն մասին, որ Դուք, կողմ քվեարկելով, դեմ եք գնում գողական աշխարհի օրենքներին:

– Ես ընդամենը տղամարդ տղա եմ, ի՞նչ գողականի մասին ա խոսքը: Խոսում են գողականի մասին` առանց հասկանալու, թե դա ինչ ա նշանակում: Եթե մարդը ունի հեղիանակություն, դա չի նշանակում, որ ինքը գողական մարդ ա: Լիքը բաներ կա, որ մի հատ մարդ կբերեմ, էդ լրատվության համար դասընթացներ անենք, թող սովորեցնի…

– Թե ո՞րն է գողականը:

– Գողականը որն ա, մարդկայինը` որը, տղայականը` որը, աշխատող մարդը` որը, ձեռներեցը՝ որը: Իրանք ամեն ինչին ասում են գողական, խուլիգանին էլ են ասում գող ա, աշխատողին էլ, տենց բաներ չեն լինում, դրանք տարբեր հասկացողություններ են: Իսկ եթե ինչ- որ մեկը ինձ կապում ա էդ գողական աշխարհի հետ, հիմար մարդ ա, ինքը ոչ մի պատկերացում չունի էդ աշխարհից և կյանքից: Ես ամբողջ կյանքս աշխատել եմ, աշխատող մարդը ո՞նց կարա գողական լինի: Ես եղել եմ ԱԺ պատգամավոր, համայնքի ղեկավար, պիոներ, կոմսոմոլ, էդ մադրիկ ո՞նց կարան գողական լինեն, տենց բան չի լինում: էդ գողականներն ամեն ինչից զուրկ են, էդ փուլերով չեն անցնում: Դե արի հիմա մարդկանց բացատրի, որ ես գողական չեմ: Լսել են էդ բառը, կրկնում են, բայց դրա տակ այնքան բան կա, որ չեն հասկանում:

– Լավ, պրն Սեդրակյան, վերադառնալով պրն Օսկանյանին, ի՞նչ եք կարծում, նա՞ էր նախագահի մատնանշած ձկան այդ մեծ գլուխը:

– Ես Վարդան Օսկանյանին չեմ ճանաչում, ճանաչում ա իրա կուսակցության ղեկավարը, և ինքը պարտավոր էր լինել այստեղ և այդ հարցերով զբաղվեր: Ինձ էդ կուսակցական խաղերը, անձերը չեն հետաքրքրում: Ես ընդամենը նորմալ մարդ եմ, նորմալ պատգամավոր, ընտրվել եմ, ՀՀԿ-ից եմ և պարտավոր եմ պահել իմ կուսակցության շահերը: Ոչ մի հարցի մեջ չեմ խառնվում, որովհետև խառնվելը անհեթեթություն ա, մանավանդ` էս լրատվության պայմաններում:

Տեսանյութեր

Լրահոս