Բաժիններ՝

«Սթարի» նախկին տնօրեն. «Ինձ չեն հեռացրել: Ես ինքս դուրս եմ եկել»

«Սթար» խանութների ցանցի նախկին տնօրեն Վահան Քերոբյանն աշխատանքը թողնելուց հետո սկսել է ժամանակ հատկացնել բլոգերությանը և tert.am-ի բլոգում պարբերաբար հոդվածներ է հրապարակում՝ հիմնականում բիզնես և տնտեսական հարցերի վերաբերյալ։

Վերջին հոդվածն, օրինակ, եղել է աշխատանքի արդյունավետության մասին, որտեղ նա նկատել է, որ թեպետ հայերը համարվում են աշխատասեր ժողովուրդ, սակայն արտադրողականության մակարդակով մի քանի անգամ զիջում են զարգացած երկրներին։

Ի դեպ, գրառումներին արձագանքողները և հարցեր ուղղողները քիչ չեն։ Կան նաև թեմայից դուրս հարցեր։ Օրինակ՝ բլոգի այցելուներից մեկը հարցրել է՝ ճի՞շտ է, որ ձեզ «Սթարից»  հեռացրել են 120մլն դրամի պակասորդի համար։

«Ոչ, Սամվել, ինձ չեն հեռացրել: Ես ինքս դուրս եմ եկել, քանի որ սեփական նախաձեռնություններս եմ սկսում, իսկ «Սթարին» էլ նոր ղեկավար էր անհրաժեշտ: Ես և «Սթարի» ներկայիս բաժնետերն ընկերներ ենք և հաճախ շփվում ենք գործնական և ոչ գործնական հարցերով: Իսկ սուպերմարկետային բիզնեսում միշտ պակասորդներ լինում են՝ բաղկացած հաճախորդների, աշխատակիցների և մատակարարների գողություններից և քաշ գցող ապրանքներից»,- պատասխանել է Քերոբյանը՝ հավելելով, որ չնայած ինքը բաց է հարցերի նկատմամբ, բլոգներում մեկնաբանությունների տեղը ենթադրում է բլոգի նյութի վերաբերյալ մեկնաբանություններ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս