Բաժիններ՝

ՀՊՃՀ-ում կբացվի Microsoft-ի ՏՏ ակադեմիա

Առաջիկայում Microsoft-ի ՏՏ ակադեմիա կբացվի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, որտեղ կարող են ոչ միայն սովորել ուսանողները, այլ նաև՝ ՏՏ մասնագետները:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը՝ նշելով, որ ակադեմիան կունենա նաև նախագծային արտադրական մաս, և կարող է հետագայում նաև պատվերներ ընդունել:

Գրիգոր Բարսեղյանի տեղեկացմամբ՝ նոր ստեղծվող կառույցն ասես կամուրջ կլինի բիզնեսի և բուհի միջև, քանի որ այստեղ կկարողանան ոչ միայն տեսական գիտելիքներ ձեռք բերել, այլև գործնականում կիրառել դրանք:

«ՏՏ ակադեմիայի բացման նախապատրաստական աշխատանքներն արդեն կատարված են, ներկայում այդտեղ դասավանդող դասախոսները վերապատրաստման դասընթացներ են անցնում»,- ասաց Գ. Բարսեղյանը: Նրա խոսքով՝ ուսուցումն ակադեմիայում կլինի սիմվոլիկ գումարով, իսկ ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները կարող են սերտիֆիկացիայի քննություններ հանձնել և դառնալ  Microsoft-ի սերտիֆիկացված մասնագետներ:

Կարդացեք նաև

Նշենք, որ ակադեմիայի ծրագիրը կներկայացվի վաղը մեկնարկող «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ: Նախատեսվում է, որ ակադեմիան կսկսի գործել արդեն հաջորդ տարվանից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031