«Պատիվ ունեմ» խմբակցությունն ակտիվորեն ներգրավված է եղել և կլինի խորհրդարանական դիվանագիտության, խորհդարանի այս կամ այն վերահսկողական ֆունկցիաների իրականացման, մեր քաղաքացիների շահերի պաշտպանության մեջ»,- հավելեց պատգամավորը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ` քվորում չլինելու պատճառով։ Խորհրդում մեծամասնություն կազմող ՔՊ-ականները թեեւ, ըստ ԱԺ նախագահի կարգադրության, արձակուրդից մեկ օրով հետ էին կանչվել, բայց չներկայացան նիստին։ Խորհրդի նիստը բացեց եւ փակեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Մոտ 2 ժամ անց ԱԺ քարտուղարությունն արձանագրեց, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան […]
Կորոնավիրուսի՝ քովիդի դեմ պայքարելու համար կառավարությունը պետական բյուջեից միլիարդավոր դրամներ է հատկացրել։ Միայն 2020թ., երբ համավարակը նոր էր սկսել տարածվել, այդ նպատակի համար տրամադրվել է շուրջ 26,5 միլիարդ՝ շուրրջ 55 մլն դոլար։ Թե ինչպե՞ս են անխնա ու անհաշիվ ծախսվել այդ գումարները, տեսնում ենք Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության մեջ։
Արսեն Թորոսյանի անձի շուրջ վերջին օրերին պտտվող խոսակցություններից ու հրապարակումներից հետո առողջապահության նախարարն արձակուրդ գնաց։ Գնա՞ց, թե՞ ուղարկեցին, կարևոր չէ, բայց դա խորացրեց կասկածները կառավարության ներսում առկա հակասությունների վերաբերյալ։ Ակնհայտ է, որ առողջապահության նախարարը հայտնվել է թիրախում և շուտով լքելու է պաշտոնը։
Հաշվեքննիչ պալատը հրապարակել է Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից վարկային և դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ ընթացիկ եզրակացություն, որը վերաբերում է 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ իրականացված միջոցառումների ուսումնասիրությունը։