Քծնանքի գերդոզավորում՝ ԵՊՀ ռեկտորի կողմից. Հովհաննես Հովհաննիսյանը հուսով է՝ Աննա Վարդապետյանը կգնահատի

«ՀՀ գլխավոր դատախազ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Վարդապետյանի միջոցով Կլավդի Կիսպոևը ԵՊՀ-ին է նվիրաբերել Մ․ Բրոսեի «Analyse critique de la Всеобщая История de Vardan» աշխատությունը, որը մեծ նշանակություն ունի ստույգ իրողություններ պարզելու և հաստատելու համար։

Անձամբ իմ և ԵՊՀ կոլեկտիվի անունից շնորհակալություն եմ հայտնում պարոն Կիսպոևին այս նվիրատվության և ԵՊՀ գրադարանի ֆոնդն ավելի արժեքավոր դարձնելու համար։ Աշխատությունը մեծապես կօգնի մեր մասնագետներին հետազոտություններ իրականացնելու և պատմահամեմատական վերլուծություններ կատարելու գործում։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Աննա Վարդապետյանին ԵՊՀ կողքին լինելու և աջակցելու համար»,- երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

ԵՊՀ ռեկտորի քծնանքի գերդոզավորումը՝ ուղղված իր աշխատակից Աննա Վարդապետյանին, ով գլխավոր դատախազ լինելուց առաջ և հիմա էլ դասավանդում է ԵՊՀ-ում, իսկապես աննախադեպ է ԵՊՀ-ի համար, որովհետև դժվար է պատկերացնել, որ ԵՊՀ լուսահոգի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանն իր պաշտոնավարման տարիների ընթացքում ԵՊՀ-ին այս կամ այն անձի միջնորդությամբ նվիրաբերված յուրաքանչյուր ասեղի համար ֆեյսբուքում շնորհակալական գրառում կատարեր ու միջնորդի անունը մի անգամ սկզբում գրեր, մի հատ էլ՝ վերջում:

Կարդացեք նաև

Բայց Հովհաննես Հովհաննիսյանի համար վատ լուր ունենք: Երբ գա ժամանակը, ու պետք լինի Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի աթոռին մեկ օր ավել մնալու համար զոհաբերել իրեն, Աննա Վարդապետյանը, առանց աչքը թարթելու, էդ սանկցիան տալու է՝ կատարելով Գերագույն ՔՊ-ականի հրահանգը:

Հասկանում ենք, իհարկե, որ Աննա Վարդապետյանը ԵՊՀ-ի հետ կապված հեռուն գնացող նպատակներ ունի, ու նրան աջակիցներ են պետք, սակայն ներթիմային գզվռտոցի արանքում որևէ դերակատարում ունենալը պետք չէ ամրապնդել քծնանքի ծիծաղելի դրսևորումներով:

Իսկ «հեռուն գնացող նպատակներին» առաջիկայում կանդրադառնանք:

Տեսանյութեր

Լրահոս