Ինձ համար մեկ է՝ ով կպայթեցնի ՔՊ-ն. ոչ ոք հիմար չի, որ Փաշինյանից իր ստացած վոյս-մեսիջ-կոմպրոմատները ջնջի. մի՛ խանգարեք, թողեք՝ իրար ուտեն. Կարեն Քոչարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Նիկոլ Փաշինյանը երբեք էլ թիմ չի ունեցել։ Նա ինքն է ասել, որ վստահում է միայն իր կնոջն ու ընտանիքին։ Հիմա նրա կուսակցությունում՝ ՔՊ-ում, կա ազդեցության լծակների վերաբաշխման խնդիր։ ՔՊ-ում որոշների ֆինանսական հնարավորություններն ավելի շատ են, օրինակ՝ որոշների մեքենաներն ավելի որակով են, ավելի թանկ են, որոշների կուտակած թանկարժեք գույքը, ֆինանսական հնարավորություններն ավելի շատ են, ու դա ՔՊ-ի ներսում խնդիր է առաջացրել։
- Ալիևի՝ մեկ ամիս առաջ տված հարցազրույցը հայ ժողովրդին ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրենց։
- Փաստացի Փաշինյանն Արցախը տվեց՝ հանուն ոչնչի։
- Դե, եթե օրենքի առաջ բոլորը հավասար են, թող որոշում կայացնեն ու երաշխավորեն քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի համար։
- Այն, ինչ ընդհանուր առմամբ Հայաստանում տեղի է ունենում, կլիներ շատ ծիծաղելի, եթե չլիներ այդքան լացելու։
- Հայաստանում, այս իշխանության օրոք՝ առավել ևս, որևէ պալատական հեղաշրջման չեմ հավատում, եթե, իհարկե, դրա հետևում չլինեն դրսի ուժեր։
- Պետությունը բառերով չի։ Պետությունը պիտի ունենա անվտանգային երաշխիքներ։ Իրենք 6 տարի իշխանության են․ մինչև 2020թ․ բանակի համար «ելակ, մայկա-տրուսիկն» էին կարևորում, 2020թ․-ից հետո պիտի ուժեղանային, բայց ոչինչ չի արվում։ Եթե դու չես ուզում այլ պետության պրոքսի բանակով պաշտպանվել, դու պետք է ուժեղացնես բանակդ։ Այնինչ այս իշխանություններն անում են լրիվ հակառակը:
- Իշխանությունները հո տրանսպո՞րտը չեն թանկացնում… ո՜չ, նրանք պարզապես մտածում են ՀՀ քաղաքացիների առողջության մասին։ Չէ՞ որ քայլելը օգտակար է առողջության համար։ Բանակի օրը զինվորներին մեկական կոնֆե՞տ են տվել։ Գնահատեք, որովհետև կոնֆետն այնպիսի բան է, որ շատ երկրներ դրան կակա են ասում… ՀՀ քաղաքացիներն այնքան երջանիկ են այսօր, որ արտագաղթում են, չեն դիմանում այս աննախադեպ երջանկությանը։
- Ես երկու ձեռքով կողմ եմ, մի խանգարեք, թող իրար ուտեն։
- Ինձ համար մեկ է՝ ով կպայթեցնի ՔՊ-ն:
- Ես չեմ հավատում, որ Հայկ Մարությունը հիմա իշխանությունների հետ է խաղում։ Եթե ասեք, որ նրան սատարում է Արևմուտքը, այո, ես դրան կհամաձայնեմ։ Չի բացառվում նաև, որ նա կոնսենսուսային ֆիգուր լինի բոլորի համար։ Նա կապեր ունի նաև Ռուսաստանում։ Գաղտնիք չէ, որ նրա մտերիմ ընկեր Արտակ Գասպարյանը Պատրուշևի տղայի մտերիմ ընկերն է։
- Ես գրեթե վստահ եմ, որ մոլի հակառուսականների մեջ կան ФСБ-ի ագենտներ։
- Բացի Տիգրան Ավինյանից, որը Մեծ Բրիտանիայում մաստեր դասընթաց է անցել, ու Աղաջանյան Էդուարդից, ով բակալավրիատ է անցել Մոնակոյում, ՔՊ-ում մնացածը 25 օրից մինչև 6-ամսյա summer-school-ներ են անցել արտասահմանում։ Է, իմ երեխաներն էլ են անցել։
- Կոմպրոմատ ՔՊ-ում բոլորն ունեն։ ՔՊ-ում ոչ ոք հիմար չի, որ Փաշինյանից իր ստացած վոյս-մեսիջ-կոմպրոմատները ջնջի:
- Մի բան պարզ է․ եթե որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանն իր թիմի անվիճելի հեղինակությունն էր, ապա հիմա դա այդպես չէ։ Նա հիմա այն ուժը չունի, որ թիմին պահի բռի մեջ։ Բոլորը հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանն այն Նիկոլ Փաշինյանը չէ, որի մի կոչով 2018թ. հոկտեմբերի 2-ին շրջափակվեց ԱԺ շենքը։ Նա հիմա անգամ հակամիտինգ չի կարողանում անել։ Եթե Նիկոլ Փաշինյանն անգամ դեռ ունի կողմնակիցներ, ապա դա հաստատ փողոց դուրս եկող կոնտինգենտ չէ, որը կգնա ու իրեն կճղի նրա համար։
- Ես չեմ հավատում, որ իշխանության մեջ չկա մարդ, ով մտածում է։ Այլ հարց է, որ չունեն ընդվզելու համարձակություն։ Եթե կեսարների, Հիտլերի իշխանությունն է ավարտվել, ԽՍՀՄ-ն է փլուզվել, ՔՊ-ն Աստծո ընտրյալը չէ, իրենք էլ են գնալու։
- Փաշինյանն ասում էր՝ երբ ուզենամ, Բաքուն կտրաքացնեմ։ Ինչո՞ւ չի տրաքացնում Բաքուն, ինչո՞ւ նրան չեն հիշեցնում այդ մասին։ Ընդդիմությունն իր բոլոր ռեսուրսներով պետք է ունենա մեկ օրակարգ, ամեն ինչ դնի մի կողմ, ներկայացնի ծրագիր։ Այս դեպքում ցանկացած նորելուկ ուժ կհասնի հաջողության։
- Փաշինյանը հասկանում է, որ նոր Սահմանադրություն անցկացնելը, անկախ Թուրքիայի ու Ադրբեջանի պրեսինգից, անհնար է։ Ես չեմ հավատում, որ 600.000-ից ավելի մարդ կգնա հանրաքվեի։ Դրա համար նա Սահմանադրության հանրաքվեն և ԱԺ արտահերթ ընտրությունները միաժամանակ կփորձի անցկացնել:
- Ալիևը ճիշտ է անում, որ շտապում է, որովհետև երբ Ուկրաինայում պրոցեսներն ավարտվեն, գալու է այդ նոր աշխարհակարգի կլոր սեղանի շուրջ նստելու ժամանակը, և իր արգումենտները շատ քիչ են լինելու։ Պակասելու են նաև Թուրքիայի գործոնները։
- Ցանկացած քաղաքական միավոր, որ իշխանության դեմ է, իմ դաշնակիցն է՝ անկախ նրանից, թե նա արտաքին քաղաքական ինչ կողմնորոշում ունի։ Պետք է ուժերը մեկտեղել բոլոր նրանց հետ, ովքեր չեն ասում՝ «Սրանք վատն են, բայց…»։
Մանրամասները՝ տեսանյութում։