Փաշինյանը փորձում է լռեցնել ՀՀԿ ձայնը. հետաքրքիր կլինի հետևել ՔՊ-ի` ԵԺԿ մտնելու ջանքերին, այն նույն ԵԺԿ-ի, որը մի քանի անգամ ինձ ճանաչել է քաղբանտարկյալ. Արմեն Աշոտյան

Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:

Քաղաքացի Կարեն Նավասարդյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել.

«Մենք երկուշաբթի օրը տեսանք, որ Ձեզ արգելեցին մասնակցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ժողովին։ Ինչո՞ւ, ի՞նչ եք կարծում»։

Արմեն Աշոտյանը պատասխանել է.

Կարդացեք նաև

«Եվրոպական ամենաազդեցիկ և իշխող կուսակցության Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գալիք համագումարին իմ` որպես ՀՀԿ պատվիրակության ղեկավար, մասնակցության խոչընդոտումը լրացուցիչ ցայտուն ապացույց է` կալանքը որպես քաղաքական գործունեության խոչընդոտում կիրառելու և ինձ բացառապես քաղաքական հետապնդման ենթարկելու մասին։
Չէ՞ որ դատարանի դահլիճում ես հրապարակավ հայտարարեցի, որ կարևորագույն քաղաքական միջոցառմանը մասնակցելուց հետո պատրաստ եմ վերադառնալ քրեակատարողական հիմնարկ։
Փաշինյանը անթաքույց և’ խանդում է ՀՀԿ-ին, և’ փորձում է լռեցնել միջազգային հարթակներում։ Պատահական չէ, որ ըստ հավաստի լուրերի, նրանք փորձում են իրենց քիթը խոթել քրիստոնեա-դեմոկրատական արժեքներ դավանող եվրոպական այդ ընտանիք, որտեղ ՔՊ-ի նման պոպուլիստների և նեոբոլշևիկների տեղը չէ։ Նրանք հույս ունեն, որ իրենց գեոպոլիտիկ խաղերը փակեցին այդ քաղաքական խմբավորման ռադիկալ պոպուլիստներ լինելու հանգամանքը, սակայն նրանց տոքսիկ լինելու մասին ոչ ոք չի մոռացել։

Ի վերջո, հետաքրքիր կլինի հետևել ՔՊ-ի ԵԺԿ մտնելու ջանքերին այն ժամանակ, նույն ԵԺԿ-ն մի քանի անգամ, այդ թվում` հատուկ բանաձևով ինձ ճանաչել է քաղաքական բանտարկյալ, ապօրինի կալանավորմամբ, որն այդ նույն ՔՊ-ի որոշումն է»։

Տեսանյութեր

Լրահոս