
Բժիշկը նշել է սրտի համար ամենավտանգավոր սովորությունները

Մարդու կենսակերպն անմիջականորեն ազդում է սրտի և արյան անոթների առողջության վրա, հայտարարել է վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը: NEWS.ru-ին տված հարցազրույցում նա թվարկել է սրտին վնասող ամենավտանգավոր սովորությունները։
Սրտի առողջությանը վնասող ամենահայտնի գործոնը ծխելն է: Նրա խոսքով՝ ծխախոտի ծուխը առաջացնում է անոթների նեղացում և արյան շրջանառության խանգարում մարմնի որոշակի մասերում: Ավելին, ծխելուց վնասված թոքերը ավելի քիչ են կարողանում թթվածնով հագեցնել արյունը, ինչը նույնպես վնասում է սրտին։
Ումնովի խոսքով՝ նստակյաց կենսակերպը սրտի համար մյուս վնասակար գործոնն է: Նա բացատրել է, որ ֆիզիկական վարժությունների պակասը սրտամկանը պատում է ճարպով, ինչը դժվարացնում է դրա պատշաճ գործունեությունը:
Բժիշկը հավելել է, որ ալկոհոլը, ճարպոտ և տապակած սնունդը նույնպես վնասում են սրտի աշխատանքին: