
ՖԻՖԱ-ն ցանկանում է արգելել ներքին առաջնությունների խաղերը արտերկրում անցկացնելը

ՖԻՖԱ-ն ցանկանում է արգելել ազգային առաջնությունների հանդիպումներն անցկացնել արտերկրում. հայտնում է The Guardian-ը։ Դեռ հոկտեմբերի 6-ին հայտնի էր դարձելլ, որ ՈւԵՖԱ-ն թույլատրել է Լա Լիգայի «Վիլյառեալ» – «Բարսելոնա» հանդիպումն անցկացնել Մայամիում (ԱՄՆ), իսկ Սերիա Ա-ի «Կոմոյի» և «Միլանի» միջև խաղը՝ Պերթում (Ավստրալիա)։
Ինչպես նշվում էր ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ, կազմակերպությունը «դժկամությամբ է որոշում կայացրել՝ որպես բացառություն հաստատելու այս երկու խաղերն այլ երկրներում անցկացնելու խնդրանքները»:
Ըստ աղբյուրի տեղեկությունների, այդ որոշումը դժգոհություն է առաջացրել ՖԻՖԱ-ի ղեկավարության շրջանում։
Կազմակերպությունը սկսել է վերանայել ազգային առաջնությունների հանդիպումներն արտերկրում անցկացնելու կանոնները և իրավաբանական խորհրդատվություն է խնդրել դրանք արգելելու հնարավորության վերաբերյալ։ Նոր կանոնները կարող են ուժի մեջ մտնել 2026 թվականի սկզբին։