Բաժիններ՝

Վուդի Հարելսոնը և Քրիսթեն Սթյուարթը ֆիլմոսմ հանդես կգան որպես հայր և դուստր

Variety-ն բացահայտել է ֆրանսիացի ռեժիսոր Քվենտին Դյուպյեի նոր նախագծի՝ «Full Phil»-ի մանրամասները: Գլխավոր դերերում են «Օսկարի» թեկնածուներ Վուդի Հարելսոնը և Քրիսթեն Սթյուարթը:

Սյուժեն պատմում է հարուստ արդյունաբերող Ֆիլիպ Դյումայի (Հարելսոն) մասին, ով Փարիզ կատարած ընտանեկան ուղևորության ժամանակ փորձում է վերականգնել իր հարաբերությունները դստեր՝ Մադլենի (Սթյուարթ) հետ։ Շուտով իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. Ֆիլիպին և Մադլենին խանգարում են ֆրանսիական խոհանոցը, 1950-ականների սարսափ ֆիլմը և հյուրանոցի աշխատակիցը:

Աղբյուրների համաձայն՝ կատակերգությունը որոշ չափով կհիշեցնի HBO-ի «Սպիտակ լոտոս» սերիալը։ Էմմա Մաքին, Շառլոտ Լե Բոնը և Թիմ Հայդեքերը կխաղան երկրորդական դերերում։ Թողարկման ամսաթիվը դեռևս հայտարարված չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս