Հունգարիայի վարչապետը ստորագրահավաք է հայտարարել՝ ընդդեմ ԵՄ ռազմական ծրագրերի

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Facebook սոցիալական ցանցում հայտնել է, որ սկսել է ստորագրահավաք՝ ընդդեմ Եվրամիության ռազմական ծրագրերի։ Նրա համոզմամբ՝ ըստ Բրյուսելի ներկայացրած ռազմական ծրագրի՝ «Եվրոպան վճարում է, ուկրաինացիները կռվում են, իսկ Ռուսաստանը պետք է թուլանա»։

Օրբանի կարծիքով, Եվրոպան շարժվում է պատերազմի ուղով։

«Մենք չգիտեինք՝ որքան է դա արժենալու և որքան է տևելու։ Բրյուսելում ռազմավարության փոխարեն առաջնորդվում էին միայն երազանքներով։ Դանիայում ես հստակ հասկացրի՝ մենք դա չենք խնդրել։ Այդ պահից սկսած նրանք արշավ սկսեցին Հունգարիայի դեմ։ Գործիքների զինանոցը հսկայական է՝ լրտեսության մեղադրանքներ, կեղծ լուրերով սկանդալներ, իրավական հնարքներ», – գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031