Տաթև գյուղում բռնկված խոշոր հրդեհը մարվել է 10 ժամ անց. տունն ու անասնագոմն այրվել են

Հոկտեմբերի 11-ին, ժամը 17:23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Տաթև գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել էր որ, հրդեհը բռնկվել է Տաթև գյուղի 18-րդ փողոցի երկհարկանի տներից մեկում։

Տեղեկանում ենք, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 22:15-ին, մարվել՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 03։47-ին: Այրվել են տունը (150 քմ), անասնագոմը (48 քմ) և մոտ 1000 հակ կուտակած անասնակեր․ սահմանվել է հերթապահություն:

Նշենք, որ ըստ օգտատերերի՝ տունը վարձով տրված էր հնդիկ ու իրանցի բանվորներին։ Նրանցից մեկը փայտի վառարանը վառել է ու վառարանի դուռը թողել բաց։ Վառվող փայտը վառարանից ընկել է հատակին, տանից մնացել են միայն քարե պատերը։

Տեսանյութեր

Լրահոս