Հայաստանի վարչապետը չի հրաժարվում հայ հասարակության մշակութային-քաղաքակրթական ինքնությունը փոխելու փորձերից՝ օգտագործելով Արևմուտքից ներմուծված կրոնական-քաղաքական գործիքը, որը հայտնի է՝ որպես աղոթքի նախաճաշեր:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի Հովհաննավանքի նորանշանակ քահանա, Կարմրավորի և Արուճի հովվության հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը և Հովհաննավանքի և Ապարանի հովվության հոգևոր սպասավոր Տեր Սարգիս քահանա Սարգսյանն են:
«Սա բարբարոսություն է․ երբ կա քաղաքակրթություն, որը զարգացել է, բազում փորձությունների գնով՝ բարգավաճել և իր խաղաղ գոյակցությունն է իրականացնում, ու հայտնվում են բարբարոսներ, որոնք սկսում են իրենց ցանկությունները, քմահաճույքները և կանոնները պարտադրել, դասական բարբարոսություն է, որ 21-րդ դարում իր ձևակերպումն ունի այս մեթոդներով»,- 168․am-ի հետ զրույցում եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներին այսպես է արձագանքում հանրային գործիչ, վավերագրող և իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը։
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը, ով հոկտեմբերի 15-ին իր եղբայրակից շատ հոգևորականների հետ բերման էր ենթարկվել Երևանի քննչական վարչություն, ասում է՝ երկրի ու Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակում միասնականություն է պետք, հայ ազգը պետք է եկեղեցու կողքին լինի։
«Աղջկաս ծննդաբերությունից հետո, դեռ երեխան 1 ամսական էլ չկար, աշխատանքից ազատեցին: Դատի տվեցինք, որ դեկրետում ոչ ոք իրավունք չուներ նրան ազատելու: Հիմա գործը Վճռաբեկում է: Այնտեղ էլ երկու ամիս է՝ դատական լսումները կատարվել են, պատասխան չկա, լայաղ չեն անում պատասխանեն… Գրել ենք ամեն տեղ: Այստեղ եկել էր Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Դասեր» հաղորդաշարում երաժիշտ, դիրիժոր Վահե Բեգոյանն անդրադառնալով Հովհաննավանքում կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանի կողմից կեղծ պատարագ իրականացնելու հանգամանքին՝ նկատեց՝ մենք տեսնում ենք աղանդի գոյանալը, երբ գրավում, զավթում են մի եկեղեցի ու սկսում այնտեղ գործունեություն ծավալել:
Ի դեպ, իշխանամուտին ու դրա առաջին տարիներին իշխանականները՝ առաջին խոսափողի՝ Նիկոլ Փաշինյանի հանգույն, առիթը բաց չէին թողնում հիշեցնելու, որ Պետությունը և Եկեղեցին անջատ են։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են վարչախմբի կողմից եկեղեցու դեմ պատերազմի նոր փուլին, կեղծ պատարագին, դրա մասնակիցներին պարտադրանքով Հովհաննավանք բերելու դրվագներին, նաև՝ Վեհափառ Հայրապետին մեկուսացնելու՝ Փաշինյանի անհագ ցանկությանը։
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այն կարծիքին է, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորելու որոշման հիմքում 2 հիմնական գործոն կա։
Տեր Սարգիս քահանա Սարգսյանը հոկտեմբերի 27-ին այցելել է Հովհաննավանք՝ իր իրերը վերցնելու, քանի որ այլ գյուղում պետք է արարողության մասնակցեր։
Հոկտեմբերի 26-ին կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից Հովհաննավանքում կեղծ պատարագ մատուցվեց. մասնակցեցին Նիկոլ Փաշինյանը՝ յուրայիններով՝ Էկոնոմիկայի նախարարից մինչև Պաշտպանության նախարար, այդ թվում՝ բազմաթիվ ոստիկաններ՝ թե՛ համազգեստով, թե՛ քաղաքացիական հագուստով, անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ, նաև ծպտված, ՊՊԾ հարյուրավոր աշխատակիցներ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանն է։
Եկեղեցու համար ամենավատ բանը, որը կարող է լինել, պառակտումն է, սակայն վստահ եմ՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեպքում պառակտման ականատես չենք լինի, որովհետև պառակտման ձգտող թևում չի հավաքվում մարդկանց այնպիսի քանակ, որով հնարավոր լինի հասնել նման հետևանքի։
Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ հոգևորականի մատուցած «պատարագին» մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Ճիշտ այն օրը՝ հոկտեմբերի 26-ին, երբ կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը պետք է կեղծ պատարագ մատուցեր Հովհաննավանքում, Արագածոտի թեմի 19 քահանաներ և 2 սարկավագ տարբեր ժամերի, նաև ուշ երեկոյան, գիշերը, ստացել են Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Նազելի Սարգսյանի անունից տրված ծանուցագրեր, որպեսզի հենց հոկտեմբերի 26-ին՝ կիրակի օրը, առավոտյան ժամը 09։00-ին ներկայանան քննչական՝ հարցաքննության։ Այս բոլոր հոգևորականներն ունեն վկայի կարգավիճակ։
ԱԺ նախկին պատգամավոր, հանրային ու քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Հայաստանն իրավական պետություն չէ, որպեսզի այդ ամենն ունենա իրավական հետևանքներ։ Հետևաբար, Հայաստանում կարող են տեղի ունենալ նման պղծություններ, ինչպես տեղի ունեցավ Հովհաննավանքում։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը ճարտարապետ Միքայել Մկրտչյանը և երաժիշտ, դիրիժոր Վահե Բեգոյանն են:
Բացի սրբապղծությունը, այսօր տեղի ունեցավ Փաշինյանի համար ամենասարսափելին. ինքն էլ հասկացավ՝ այլևս չունի ժողովրդական աջակցություն, նույնիսկ 1000 մարդ չի կարողանում ապահովել իր միջոցառումներին:
«Սա նոր աղանդի հիմնում է, որը կպահի եկեղեցու արտաքին ատրիբուտիկան և բովանդակային առումով նույնն է, ինչ բողոքական եկեղեցին։ Բազմիցս ասել ենք՝ սա անգլիկան եկեղեցու նման մի կառույց է, որտեղ պահպանված են կաթոլիկ եկեղեցու արտաքին ամեն ինչը, բայց բովանդակային առումով բողոքական է»։
Հովհաննավանքում նախկին քահանա Տեր Արամի, այսօր արդեն՝ կարգալույծ արված, աշխարհիկ Ստեփան Ասատրյանի դրսևորած երեկվա սանձարձակ վարքի մասին շատ ասելիք չկա: Ամեն ինչ տեղի է ունեցել ուղիղ եթերում: Ուղիղ եթերում էլ երեկ տեսանք՝ ինչպես զույգը հրաժարվեց կարգալույծ արվածի պսակի արարողությունից, երբ տեղեկացավ, որ նա արդեն ոչ թե Տեր Արամ է, այլ Ստեփան Ասատրյան:
Երեկ Հովհաննավանքում իշխանությունը, ի դեմս իր հովանավորյալ կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանի, ով դեռ իրեն Տեր Արամ է կոչում, մի քանի չոլկայավոր խուլիգանների և իրավապահ համակարգի, ներկայացավ իր ողջ այլանդակ մերկությամբ… Ուղիղ եթերում: