Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվեց. Զարեհ Սինանյան
Թուրքիան «չի մարսում» «Նեմեսիս» գործողության հերոսների արձանի տեղակայումը մայրաքաղաք Երևանում այն դեպքում, երբ դա մասնավոր նախաձեռնություն էր, իսկ իշխանությունը հրաժարվել է ընդհանրապես պահանջատիրությունից և թրքահաճո քաղաքականություն է վարում։
Ի վերջո, մարդիկ հիշողություն ունեն, հիշում են, որ 2015թ. նույն հուշահամալիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ ամբողջությամբ կապիտալ վերանորոգվեց: Իշխանությունն այս տարի շատ ավելի ցցուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որպես քաղաքական երևույթ, չխոսեց:
«Ոչ միայն երեկ, այսօր և 108 տարի Թուրքիան է ժխտում Հայոց ցեղասպանությունը, այլ ես տպավորություն ունեմ, որ Հայոց ցեղասպանության ժխտման գործընթացին միացել է նաև Հայաստանի երիտհայերի այս կառավարությունը: Երբ Փաշինյանն ասում է, որ դեպի Ցեղասպանության հուշահամալիր բարձրացող մեր հայրենակիցները երկու մտորում ունեին, ես կարող եմ ասել, որ նրանց 99 տոկոսը մեկ մտորում ուներ՝ երբ է ազատվելու այս ազգակործան իշխանությունից, որովհետև այս իշխանության օրոք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ուղղակիորեն ոչնչացվեց»:
Հոգեբան Գրիգոր Բադալյանը նկատում է՝ կա որոշակի օրինաչափություն. այն անձը, ով ենթարկվում է բռնության, դա կարող է լինել հասարակության, պետության, անհատի աստիճանում, հակազդում է երկու տարբերակով՝ կամ զոհի կարգավիճակում հայտնվելով և ունենալով տվյալ տրավմատիկ իրավիճակի մշտական տագնապ և վախ, կամ դառնալով բավականին ագրեսիվ, որպեսզի ոչ մի դեպքում չհայտնվի նույն իրավիճակում:
«Ցավոք, պատմության դասերը յուրացված չեն։ Պատմությունն իր աքսիոմատիկ օրինաչափություններով մեզ թելադրում է, որ պետք է փոփոխվի առկա ուղեգիծը։ Եթե Հայկական հարցը լուծման նախաձեռնություններ է ունեցել որևէ պետության կողմից, դա եղել է Ռուսաստանը, բայց դրանք վիժեցվել են արևմտյան տերությունների ջանքերով։ Միաժամանակ, դա պայմանավորված է ոչ թե ռուսական պետության մարդասիրությամբ, այլ մեր տարածաշրջանում արդեն մոտ 200 տարի ընթացող Արևմուտք-Ռուսաստան հակամարտությամբ։ Արևմուտքի գործելակերպը թելադրված է այստեղից Ռուսաստանին հանելու մտադրությամբ, դա նրանց գլխավոր նպատակն է, որի համար նրանք կզոհաբերեն ամեն ինչ, այդ թվում՝ հայերին»: