Ցավալի է, որ Էրդողանն արդեն հղում է անում Հայաստանի իշխանությանը՝ Փաշինյանին. Սուրեն Մանուկյան

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշտակին նվիրված Ջահերով երթի ժամանակ 168.am հետ զրույցում  Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը մեկնաբանելով Էրդողանի վերջին հայտարարությունը՝ ասաց.

«Ընդհանրապես ապրիլի 24-ին ընդառաջ՝ Էրդողանը միշտ նման հայտարարություններ անում է։ Ցավոք, այս տարվա իրողությունները որոշակիորեն տարբերվում են, որովհետև այս տարվա հայտարարության մեջ նա նույնիսկ հղում էր կատարել ՀՀ իշխանություններին՝ ասելով, որ ՀՀ իշխանությունը, նույնիսկ անունն էր շեշտել՝ Փաշինյանը, հասկանում է՝ այս հարցը պետք է այլ ճանապարհով տանել։ Կարծում եմ՝ սա է ամենացավալի թեզը, որովհետև մինչև այդ էլ թուրքական ժխտողականությունն աշխատել է, տասնամյակներ շարունակ, բայց երբևէ չի կարողացել հղում կատարել ՀՀ իշխանություններին, սա է տարբերությունը»։

Ըստ Սուրեն Մանուկյանի՝ Էրդողանի թիրախը ոչ միայն Հայաստանն է, այլև հայ ժողովուրդը, քանի որ վերջին հայտարարության մեջ նա փորձում է տարանջատել սփյուռքը և Հայաստանը՝ ասելով, որ Հայոց ցեղասպանությունն այն խավարն է, որը ստեղծվել է հայկական սփյուռքի կողմից։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից։

Կարդացեք նաև

«Հիմա Փաշինյանը ևս դա հասկանում է։ Այժմ ժամանակն է ստեղծել ճանապարհային նոր քարտեզներ իրական հիմքերի վրա։ Հուսով եմ՝ Հայաստանը կձերբազատվի խավարից, ուր նրան ներքաշել է սփյուռքը, և կընտրի նոր սկզբի ճանապարհը պայծառ ապագայի համար»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930