Թուրքիայի առաջ ծնկելուց ու գլուխ խոնարհելուց պետք է հրաժարվել. Նազարյան

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կազմակերպում են ավանդական «Ջահերով երթը»։

Այս տարի երթը կմեկնարկի Հանարապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին՝ «Զա՛րկ, երբ քեզ հալածում են» խորագրով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը, խոսելով այս երթով Թուրքիային հղվող ազդակների մասին, նշեց՝ սրանով Թուրքիային հերթական անգամ հիշեցնում ենք մեր պահանջատիրության և Հայ դատի մասին։

««Ջահերով երթ»-ն ունի նաև ներքին լսարան, որի նպատակն է՝ ցույց տալ, որ հայ ժողովուրդը, որպես հավաքականություն, հստակ գիտի, որ Թուրքիային պետք է պատասխանատվության ենթարկել։ Ի պատասխան Հայաստանի հանձնվողական իշխանության՝ սրանով մենք ցույց ենք տալիս, որ ուրացման քաղաքականությունը մերժում ենք ու պահանջում տեր կանգնել մեր պահանջատիրությանը»,- ասաց Նազարյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ «Ջահերով երթով» Թուրքիային ցույց են տալու նաև հայ ազգի դիմադրության ոգին, որն առավել անհրաժեշտ է դառնում ընդամենը մի քանի ամիս առաջ Արցախում տեղի ունեցած ցեղասպանության ֆոնին։

«Ասում ենք՝ պետք է արժանապատիվ կեցվածք ցույց տալ։ Թուրքիայի դիմաց ծնկելուց ու գլուխ խոնարհելուց պետք է հրաժարվել, որովհետև եթե նրանց պահանջով Հայաստանում ասում են, որ չկա Ցեղասպանության հարց, դրանով նսեմացնում են այդ ոճիրը։ Սա անողները հետո էլ ասելու են՝ իսկ ի՞նչն է խանգարում, որ թուրքերի հետ բարեկամություն անենք։ Լավ, նման բան ասողները կարող է 109 տարի առաջ տեղի ունեցածին չհավատան, բայց չէ՞ որ ընդամենը մի քանի ամիս առաջ Ցեղասպանություն տեղի ունեցավ Արցախում»,- ասաց Նազարյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովրդի զգալի մասը՝ ազգային հատվածը, դեմ է այս հանձնվողական օրակարգին։

Նրա խոսքով՝ թեև Հայաստանի ներկայիս իշխանությունն ամեն ինչ անում է, որ առավելապես Երևանից դուրս ապրող մեր հայրենակիցներն ապրեն տեղեկատվական բլոկադայում՝ ստանալով միայն սուտ և իրականությունն աղճատող տեղեկատվություն: Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ վստահ է՝ երբ այս իշխանությունը հեռանա, ապա հնարավոր կլինի ունենալ իր հայրենիքի համար կռվող հասարակություն։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930