«86.600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառված են նաև ադրբեջանական անկլավները, որովհետև 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է»,-մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան 168.am-ի լրագրողի հարցադրմանը, թե արդյո՞ք Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը 86.6 ք/կմ տարածքով ներառում է նաև Տավուշի գյուղերն ու Տիգրանաշենը:
Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ գերեվարման դեպքերը ցույց չտա. 33 չեն, առնվազն 80 գերու մասին չեն խոսում
«Նախ նշեմ, որ ես ընդհանրապես կաշկանդված եմ մի բանով՝ իրավունքով, իրավական և մարդկային արժեքներով: Հետևաբար, ամբողջ իմ գործունեությունը կառուցված է դրա վրա: ՄԻՊ մանդատին ու գործունեությանն եմ այս պարագայում ստիպված արձագանք կատարել, որովհետև անընդհատ եմ տարբեր տեսակի մեկնաբանություններ լսում այս մասով, հետևաբար՝ մի քանի կարևոր հանգամանք այս առումով կընդգծեմ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը՝ մինչ անդրադառնալն այն հարցին, թե ինչո՞ւ հասցեական գնահատականներ չի հնչեցնում:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 մշտական անդամներից ԱՄՆ-ի, Չինաստանի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների առջև: Բողոքի ակցիա անցկացրեցին նաև ԵՄ գրասենյակի մոտ: Նրանց հաջորդ կանգառը Մեծ Բրիտանիայի դեսպանատունն է:
«Այն ամենը, ինչ հիմա կատարվում է՝ ադրբեջանական իշխանությունների համար անպատժելիության հետևանքն է, որովհետև նրանք զգում են՝ ինչ անում են, չկա պատիժ, և էլ ավելի մեծ տեմպերով շարունակում են»,- ԵՄ գրասենյակի մոտ Արցախի ՄԻՊ-երի բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, որ նույնպես միացել էր ակցիայի մասնակիցներին:
«Չպետք է թույլ տալ, որ խնդիրներ հարուցվեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացման համար». Արման Թաթոյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն է:
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն այսօր հայտարարել է ակտիվ հանրային գործունեություն սկսելու մասին: Նա առկա անվտանգային պայմաններում անընդունելի է համարում իր՝ քաղաքական պրոցեսներում ներգրավվելու մասին դիսկուրսը:
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի վստահեցմամբ՝ այսօրվա քաղաքական համակարգը մարդուն չի ծառայում, ծառայում է քաղաքական շահերին: Նախկին ՄԻՊ-ը սա համարում է լրջագույն խնդիր:
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան` ճանաչելով դատարանի իրավազորությունը: Դա պետք է անել րոպե առաջ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի այս ագրեսիայի ու զանգվածային հանցագործությունների պայմաններում:
Երեկ Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների ֆեդերալ հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հարցազրույց է տվել Ռուսարմինֆոյին, որում խոսել է Արցախում վերջին 44-օրյա պատերազմում անհետ կորած հայ զինծառայողների, նրանց հայտնաբերման ուղղությամբ գործադրված ջանքերի մասին:
Զեկույցում տեղ են գտել Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակով իմ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներով հաստատված օբյեկտիվ և հավաստի ապացույցներն ու գնահատականները: