#ՀԻՄԱ: Քննվում է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին կալանավորելու միջնորդությունը: #ՈՒՂԻՂ
Այսօր Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, քննվում է Արցախի Հանրապետության Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդության հարցը:
Հիշեցնենք՝ նրան ձերբակալել էին երեկ, բնակարանի խուզարկությունից հետո: Այդ մասին երեկ տեղեկացրեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Հայկ Շամիրյանին Հայաստանի իշխանությունները մեղադրում են Արցախի Հանրապետությանը գույքային վնաս պատճառելու մեջ: Խոսքը 5 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ մեքենայի մասին է, որով Ասկերանի քաղաքապետը հանձնվող Արցախից դուրս է բերել ու Հայաստան հասցրել ոչ միայն իր, այլև ևս 3 ընտանիք:
Երեկ թեմային անդրադարձել էր նաև ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
««Ասկերանի քաղաքապետի ձերբակալությունն ակնհայտ հակաիրավական է:
Հայաստանի իշխանություններն ի՞նչ գործ ունեն, ի՞նչ իրավասություն ունեն արցախցի պաշտոնյաներին Արցախի պետության կողմից վստահված գույքի տնօրինման հարցերի հետ:
Դուք չէի՞ք, որ հրաժարվեցիք Արցախից»,-գրել էր նա:
Մանրամասները՝ տեսանյութում: