Հայցերի հետկանչը կործանարար է Հայաստանի համար. ԽՍՀՄ ԳՇ քարտեզներով սահմանազատումն անընդունելի է. դրանք ռազմական քարտեզներ են. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն օրերս քաղաքական հայտ ներկայացրեց, իսկ այսօր իր գործունեության մեկնարկն ազդարարեց նրա ղեկավարած «Միասնության թևեր» նախաձեռնությունը:

Ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ չեն հրաժարվելու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից, և, որ չեն համակերպվել միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետկանչման փաստի հետ, քանի որ դա համարում են չափազանց վտանգավոր և կործանարար Հայաստանի ապագայի համար:

«Հայցերի հետկանչը ձեռնտու է միայն Ադրբեջանին, և Ադրբեջանը հստակ գիտակցում է, որ այդ հայցերով կամ դրա արդյունքում, երբ դատական ակտերը կայացվեն, անգամ հիմա, մեծագույն խնդիրներ է ունենալու Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերն առաջ տանելու հարցում: Հետևաբար, մեզ համար սրանք կենսական նշանակության հարցեր են՝ մեր շահերը պաշտպանելու տեսանկյունից: Ես չեմ պատկերացնում՝ ինչպես է Նիկոլ Փաշինյանը խոսում հայցերը հետ կանչելու մասին, երբ դրանք հստակ մարդկանց իրավունքների պաշտպանության համար են»,- շեշտեց Արման Թաթոյանը՝ հավելելով, որ 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ Ջերմուկում հայ կին զինծառայողներն ամենադաժան ձևով խոշտանգվել էին՝ «երկու ձեռքերը, երկու ոտքերը կտրելով, աչքերն էին հանել, քար էին դրել աչքերից մեկի տեղը»:

«Մարմինը մերկացրել էին և գրել էին՝ «Յաշմա», և այդ տեսանյութը հատուկ տարածել էին, որ վախ սփռեն մեր հասարակությունում»,- պատմեց Արման Թաթոյանը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժմանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպանը հայտնեց, որ նրանք ՀՀ քաղաքացիներին կադաստրային իրավունքով պատկանող հողերում և տներում են:

Արման Թաթոյանի խոսքով, սահմանազատման և սահմանագծման համատեքստում Հայաստանի օգտին փաստաթղթեր կան:

«Անընդհատ առաջ բերելը ԽՍՀՄ ԳՇ քարտեզները, դրանք ինձ համար բացարձակ անընդունելի են»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս