
Քաղաքական շահեր լուծելու համար են կառավարության ծրագրերը, ոչ թե մարդկանց խնդիրները լուծելու. Թաթոյան
Այսօր ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանն Ազատության հրապարակում հանդիպում էր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, էր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը:
«Արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը ինձ համար ունի սկզբունքային նշանակություն, և ես արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը դիտարկում եմ երկու տեսանկյունից՝ մեկն արցախցիների իրավունքներն են՝ հիմնված արդարության սկզբունքի վրա, և արցախցիների հավաքական վերադարձը պատմական հայրենիք, որովհետև արցախցիները բնիկ ժողովուրդ են: Հետևաբար այստեղ կա հիմնարար բնական իրավունքների հարց»,-ասաց Արման Թաթոյանը:
Նրա խոսքով՝ կառավարության որոշումներն արցախցիների վերաբերյալ սկզբունքորեն անընդունելի են:
«Խոսքը չպետք է վերաբերի արցախցիներին, ներողություն բառի համար, «ողորմություն» գումարներ տալուն, անունն էլ դնել թիրախավորումների փոփոխություն, բայց արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ հայտնվում են անելանելի վիճակում»,-ասաց ՀՀ նախկին ՄԻՊ-ը՝ հավելելով, որ այստեղ է՝ հասկանալու համար՝ լրացուցիչ էլ ինչ ջանքեր են պետք այս խնդիրներին լուծում տալու:
Արման Թաթոյանը նկատեց՝ իր կարծիքով՝ կառավարության իրականացրած նախորդ միջոցառումներն էլ իրականացվել են քաղաքական նշանակություն են ունեցել, որովհետև դրանք արվել են ներքին դժգոհությունները մեղմելու, քաղաքական շահեր սպասարկելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: