Արցախցիների հանդեպ նպատակային ատելության քարոզ է տարվում. հայ ժողովրդին պառակտում են. Արման Թաթոյան

Այսօր ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանն Ազատության հրապարակում հանդիպում էր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, էր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը:

«Արցախցիները մեր հայրենակիցներն են, մեր հասարակության անբաժան մասը, հայ ժողովրդի մի մասնիկը, և վերաբերմունքն էլ նրանց նկատմամբ պետք է լինի ըստ այդմ: Այսօր ձեր պայքարը տեղի է ունենում սոցիալական տարբեր հարթակներում արցախցիների նկատմամբ անթույլատրելի, շատ բարձր աստիճանի տարածվող ատելության պայմաններում: Ոււղակի նպատակային քարոզվում է ատելություն ու թշնամանք: Սա միասնական հայ ժողովրդին պառակտելու քաղաքականություն է գործողության մեջ: Մինչդեռ մեր արտաքին քաղաքական մարտահրավերներն այնպիսին են, որ մեզ անհրաժեշտ է համահայկական համերաշխություն: Եվ ցավոք, այս նույնը Սփյուռքում է, ու սա գալիս է իշխանությունների քաղաքական քայլերից ու հաշվարկներից»,-ասաց Արման Թաթոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս