«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Լևոն Մկրտչյանն է

Անցած շաբաթ մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Ինչպես միշտ, բոլոր պաշտոնյաների կողմից գեղեցիկ ելույթներ հնչեցին կրթության ու գիտության կարևորության, գիտելիքահենք տնտեսության անհրաժեշտության մասին։ Սակայն որքան ավելի բարձրագոչ են կրթության մասին պաշտոնական ճառերը, այնքան ավելի  խորքային են կրթության ու գիտության ոլորտում առկա հիմնախնդիրները, որոնք յուրաքանչյուր նոր հռչակվող բարեփոխման արդյունքում կարծես ավելի են բարդանում։ Խնդիրները, սակայն, ոչ միայն կրթության ոլորտի պետական քաղաքականության, այլ նաև կրթության նկատմամբ հանրային վերաբերմունքի, կրթության մոտիվացիայի, կրթության և աշխատաշուկայի միջև կապի խզման տիրույթներում են։

Այսօր կրթության և գիտության ոլորտի ներկայիս վիճակի, հիմնախնդիրների ու հեռանկարների շուրջ է Սաթիկ Սեյրանյանի զրույցը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս