Ժողովրդագրական խնդիրը Հայաստանի առջև ծառացած ամենակենսական հիմնահարցերից մեկն է։ Արտագաղթի բարձր ցուցանիշներն ու ամուսնությունների, ծնելիության մակարդակի նվազումը տարեցտարի հանգեցնում են բնակչության թվաքանակի կրճատմանը։ Շատերն այն ազգային անվտանգության խնդիր են համարում։ Պետությունը տարբեր ծրագրերով փորձում է նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին։
«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն է:
Ռազմական վերջին իրադարձությունները հաջորդեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի, համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների, միջազգային գրեթե բոլոր կառույցների հայտարարություններին, որոնցում դրանց հեղինակները կողմերին կոչ էին անում պահպանել զինադադարի ռեժիմը: Այն, սակայն, Ադրբեջանը չի պահպանում: Ինչո՞վ է պայմանավորված սահմանային վերջին լարվածությունը, ի՞նչ կարելի է սպասել առաջիկայում, որքանո՞վ հայաստանյան ներքին զարգացումները կանդրադառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում այս հարցերի շուրջ էր Սաթիկ Սեյրանյանի զրույցը Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական Գառիկ Իսագուլյանի հետ:
Առջևում ամառային արձակուրդներ են, և հանգստի կազմակերպման թեման, ինչպես ամեն տարի, կրկին արդիական է դառնում։ Հանգստանալ Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս. այս հարցին բախվում են մեր գրեթե բոլոր քաղաքացիները։ Իսկ այդ հարցի պատասխանների մեջ ամենաէականն արտերկիր ուղևորության ծախսերն են, քանի որ հայկական հանգստավայրերը՝ իրենց բարձր գներով, ըստ էության դուրս են մրցակցությունից։ Սակայն էժան արտասահմանյան հանգստի հիմնական խոչընդոտն ավիատոմսերի բարձր գներն են, որոնք, չնայած համապատասխան կառույցների ու պաշտոնյաների հավաստիացումներին, դեռևս էական նվազման միտում չեն ցուցաբերում։
Հայաստանում գործարար միջավայրի բարելավումը բոլոր կառավարությունների հիմնական խոստումներից մեկն է։ Ցանկացած նոր ձևավորվող կառավարություն խոստանում է քայլեր ձեռնարկել գործարար միջավայրը բարելավելու, բիզնեսի վարման պայմաններն ավելի դյուրին դարձնելու ուղղությամբ՝ մինչև հաջորդ կառավարության ձևավորումը։ Գործող կառավարությունը նախորդներից տարբերվում է սակայն նրանով, որ խոստացել է բավական հավակնոտ ներդրումներ ներգրավվել տեսանելի ապագայում՝ մի քանի հարյուր միլիոնից մինչև ավելի քան 3 միլիարդ դոլար։ Որքանո՞վ են այդ խոստումներն իրատեսական, դրանց ո՞ր մասը կկատարվի առաջիկայում և ո՞ր ոլորտներում։
Նորընտիր Ազգային ժողովն արդեն սկսել է իր գործունեությունը: Չնայած ոչ խորհրդարանական սեզոնին, Ազգային ժողովը կառավարության նախաձեռնած արտահերթ նստաշրջաններում քննարկում է անհետաձգելի համարվող մի քանի նախագծեր, որոնց մի մասի շուրջ բավական թեժ բանավեճեր են ծավալվել: Միաժամանակ, արձանագրվել է նաև ընդդիմության և իշխանության միջև կոնսենսուս առանձին օրինագծերի շուրջ՝ մասնավորապես, հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման հարցում: Այս և ներքաղաքական զարգացումներին վերաբերող այլ հարցերի շուրջ է Սաթիկ Սեյրանյանի զրույցն Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ:
Անցած շաբաթ սոցիալական ցանցերը, մամուլը, քննարկումների այլ հարթակներ ուղղակի ողողվեցին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի՝ ծխելու դեմ պայքարի մասին մի հայտարարությամբ։ Հայաստանն անցնում է ծխելու դեմ պայքարի կոշտ մեթոդների։ Տուգանքներ, արգելքներ, ծխելու համար նախատեսված վայրերի սահմանափակում։ Մի կողմից դրական թվացող այս նախաձեռնությունն իրականում ունի բազմաթիվ ենթաշերտեր, որոնք, հատկապես մեր իրողությունների պայմաններում, կարող են նոր խնդիրներ հարուցել։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է։
Առաջիկա մեկ տարին լայն իմաստով լինելու է սպասումների ժամանակաշրջան, որն իր ազդեցությունն է ունենալու ինչպես՝ քաղաքական, այնպես էլ, առաջին հերթին՝ տնտեսական կյանքի վրա։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում հետընտրական իրողությունների ու ապագա քաղաքական զարգացումների մասին է Սաթիկ Սեյրանյանի զրույցը Հանրային խորհրդի նախագահ, Ազգային ժողովրդավարների միություն՝ ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։
Մայիսի 18-ին մեկնարկեց Հայաստանի Հանրապետության վեցերորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը, ընտրվեցին խորհրդարանի, մշտական հանձնաժողովների նախագահներ։ Նույն օրը կառավարությունը հրաժարական ներկայացրեց, և հենց նույն օրն էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, ով առաջիկա շաբաթներին կձևավորի նոր կառավարություն։
Գյուղատնտեսության ցուցանիշների միջոցով է, որ իշխանությունն ապահովում է տնտեսական աճի ցանկալի ցուցանիշները, մյուս կողմից՝ գյուղատնտեսության մեջ է զբաղված մեր ոչ քաղաքային բնակչության մեծամասնությունը, ինչն այս ոլորտը դարձնում է, ըստ էության, ամենաընդգրկունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքում։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների, կառավարության ծրագրերի մասին է Սաթիկ Սեյրանյանի զրույցը ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ։
Անցած շաբաթ հրապարակվեց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորների կազմը, հանձնվեցին պատգամավորական մանդատները։ Մայիսի 18-ին՝ խորհրդարանի անդրանիկ նիստում գործող կառավարությունը հրաժարական կներկայացնի, և դրանից հետո կսկսվի նոր վարչապետի ու նոր կառավարության նշանակման գործընթացը։
Ընտրություններին մասնակցող երեք քաղաքական ուժերից ամենաակտիվը, թերևս, ԵԼՔ դաշինքն է, որը, ինչպես խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, նախընտրում է բակային հանդիպումներն ու քայլերթերը՝ իր «Ելք կա» կարգախոսով։ Այսօր նախընտրական քարոզարշավի և ներքաղաքական այլ հարցերի շուրջ կզրուցենք ԵԼՔ դաշինքի քաղաքապետի թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ։
Վերջին շրջանում Մշակույթի նախարարության մի քանի նախաձեռնություններ հանրային բուռն քննարկման առիթ են դարձել։ Խոսքը, մասնավորապես, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերային թատրոնի շենքում ռեստորան և շոգեբաղնիք բացելու վերաբերյալ՝ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությունների մասին է։ Ի՞նչ է, ի վերջո, ցանկանում Մշակույթի նախարարը, և որքանո՞վ են նման նախաձեռնությունները կարևոր հենց այսօր։ Այս և մշակույթի ոլորտի այլ հարցերի վերաբերյալ այսօր կզրուցենք Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ։
Հայաստանում գիտության զարգացման մասին խոսակցություններն ամենամոդայիկ թեմաներից են։ Դրա վերաբերյալ հայտարարություններ ու խոստումներ հնչում էին նաև խորհրդարարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Բայց մի բան են հայտարարություններն ու խոստումները, և բոլորովին այլ է գիտությունը գործնականում։ Այսօր Հայաստանում և Հայաստանից դուրս գիտության զարգացման ժամանակակից խնդիրների ու հնարավորությունների մասին կզրուցենք աստղաֆիզիկոս, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանի հետ։
Ինչպե՞ս են բաշխվելու պատգամավորական մանդատները, ի՞նչ պաշտոններ է ունենալու ընդդիմությունը նոր խորհրդարանում։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանն է, ով նաև ընդգրկված է Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում։
Ավարտվեց ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Անցած շուրջ մեկ ամսվա ընթացքում քաղաքական ուժերը ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրերն ու խոստումները։ Երկու օր հետո քաղաքացիներն ընտրելու են նոր խորհրդարան, որը միայն խորհրդարանի ընտրություն չի լինելու։ Ապրիլի 2-ի ընտրությունները կանխորոշելու են նաև նոր վարչապետի ու նոր կառավարության ձևավորումը։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանն է։
Նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին։ Անցած երեք շաբաթների ընթացքում քաղաքական ուժերը հասցրել են լինել հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում և ներկայացնել իրենց ծրագրերը, և առաջիկա շաբաթը լինելու է քարոզարշավի վերջին ակորդը։ Իշխանությունը քարոզարշավին մասնակցում է երկու միավորներով՝ ՀՀԿ-ի և Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցության միջոցով, որի կարգախոսն է՝ «Նոր սկիզբ, արդար Հաաստան»։ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է։
Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի կեսն արդեն անցյալում է։ Մինչ այս պահը քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ այն անցնում է բավական ակտիվ ոչ միայն՝ քարոզչության, այլ նաև՝ արձանագրվող միջադեպերի առումով։ Քարոզարշավի ամենաակտիվ մասնակիցներից մեկը «Ծառուկյան» դաշինքն է, որի նախընտրական շտաբի պետ, համամասնական ցուցակում երկրորդ համարը զբաղեցնող, ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի հետ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում զրուցել է Սաթիկ Սեյրանյանը։
Արդեն մեկ շաբաթ է՝ մեկնարկել է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ամեն օր, գրեթե ամեն ժամ մենք լսում ենք տասնյակ, հարյուրավոր նախընտրական խոստումներ, քննադատություն ու լավատեսության կոչեր։ Այս քարոզարշավը որոշակիորեն տարբերվում է նաև տեխնոլոգիաներով։ Կան քաղաքական ուժեր, որոնք ավանդական դահլիճային կամ հրապարակային հանդիպումների փոխարեն՝ շրջում են փողոցներով, բակերով՝ բաժանելով իրենց նախընտրական նյութերը։ Այդպիսի ուժերից է «Ելք» դաշինքը, որի համամասնական ցուցակը գլխավորող՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ է զրուցել Սաթիկ Սեյրանյանն «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի շրջանակներում։
Ղարաբաղաադրբեջանական սահմանին կրկին իրադրությունը լարված է։ Անցած շաբաթ ադրբեջանական կողմը ձեռնարկեց ևս մեկ դիվերսիոն գործողություն, որը համարժեք պատասխանի արժանացավ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից։ Իրադրությունն անհանգիստ է նաև հայ-ադրբեջանական սահմանին։ Այս պայմաններում Հայաստանը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների։ Իսկ իշխող՝ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ում հետ Սաթիկ Սեյրանյանը զրուցել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի շրջանակներում։
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ամենաթեժ պայքարը սպասվում է տարածքային կամ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների միջև։ Այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ իրար դեմ են մրցելու նաև կամ գուցե, առաջին հերթին, նույն քաղաքական ուժի կողմից առաջադրված թեկնածուները։ Իշխանությանը ներկայացվող քննադատություններից մեկն այն է, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են, այսպես կոչված, օդիոզ թեկնածուներ։ Նրանցից մեկն էլ համարվում է ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, նույն ինքը՝ օֆշորային հայտնի սկանդալային պատմության մեջ ներգրավված նախկին պաշտոնյան, ով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում։
Անցած շաբաթ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները հրապարակեցին իրենց համապետական և տարածքային ցուցակները, որոնցով մասնակցելու են ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այսպիսով, Հայաստանն ամբողջությամբ թևակոխում է նախընտրական փուլ։ Ի՞նչ զարգացումներ կլինեն առաջիկա ամիսներին, ինչպիսի՞ն կլինի ապագա խորհրդարանի պատկերը։ Այս և ներքաղաքական կյանքին վերաբերող այլ հարցերի շուրջ է Սաթիկ Սեյրանյանի զրույցն Ազգային ժողովի Հայ Ազգային կոնգրես խմբակցության ղեկավար, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ, ով ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի համամասնական ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
Օրերս Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ հնարավոր է՝ դուրս գա պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքից, որին միանալու մասին հայտարարել էր ավելի վաղ։ Այսօր այդ և նախընտրական զարգացումներին առնչվող այլ հարցերի շուրջ կզրուցենք ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական դաշտում զարգացումները շարունակվում են։ Չնայած կուսակցությունների կողմից օրենքով սահմանված կարգով առաջադրումների պաշտոնական ժամկետները մոտենում են, սակայն դեռևս պարզ չէ՝ ով, ում հետ, ինչ թեկնածուներով է ներկայանալու ընտրություններին։ Առայժմ իրենց համամասնական ցուցակները չեն հրապարակել՝ ինչպես իշխանական, այնպես էլ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Ինչն է այս անորոշության պատճառը, ում կամ ինչին են սպասում քաղաքական ուժերը։
Հայաստանն ու հայ ժողովուրդն օրեր առաջ նշեց Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը։ Հաշվի առնելով զինված ուժերի դերակատարությունը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կյանքում, բանակի կազմավորման օրը մեզ համար սովորական տոն չէ։ Հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո զինված ուժերի ինչպես՝ հաջողությունների, այնպես էլ՝ բանակում առկա խնդիրների վերաբերյալ հասարակության ուշադրությունը շատ ավելի սևեռուն դարձավ։ Այդ հարցերի շուրջ է Սաթիկ Սեյրանյանի զրույցը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ։
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանի քաղաքական դաշտում շարունակվում են ինտենսիվ գործընթացները։ Հին ու նոր կուսակցություններ, դաշինքներ ու դաշինքների դաշինքներ, նոր միավորումների ստեղծման մասին ամեն օր հայտնվող, հաստատվող կամ հերքվող տեղեկություններ։ Այս ամենին զուգահեռ՝ անցած շաբաթ հանգուցալուծվեց քաղաքական դաշտի հիմնական ինտրիգը՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին։ Ու հիմա կարծես հիմնականը դարձել է՝ Ծառուկյանի հե՞տ, թե՞ առանց նրա՝ հարցը, որի շուրջ խարխափում են քաղաքական գրեթե բոլոր ուժերը, այդ թվում՝ «Ժառանգություն» կուսակցությունը։
2017 թվականը նախընտրական տարի է։ Արդեն հայտնի է, որ խորհրդարանական ընտրությունները կայանալու են ապրիլի 2-ին։ Ամանորից առաջ, նաև այս օրերին քաղաքական դաշտում ակտիվ քննարկումներ, բանակցություններ են ընթանում նախընտրական դաշինքների ձևավորման շուրջ։ Միևնույն ժամանակ՝ կան քաղաքական ուժեր, որոնք ընտրություններին պատրաստվում են մասնակցել միայնակ, առանց դաշինքների։ Այդ կուսակցություններից է «Հայկական վերածնունդ» վերանվանված «Օրինաց Երկիր» կուսակցությունը, որի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ է Սաթիկ Սեյրանյանը զրուցել «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի շրջանակներում։
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մնացել է մոտ երեք ամիս։ Եվ ամանորյա տոներից հետո Հայաստանը կթևակոխի նախընտրական շրջան։ Սակայն առաջիկա ընտրությունները տարբերվելու են Ազգային ժողովի նախորդ ընտրություններից. դրանք լինելու են միանգամայն այլ ընտրություններ՝ նոր Սահմանադրությամբ խորհրդարանական դարձած պետության Ազգային ժողովի ընտրություններ։ Դրանք, ըստ էության, լինելու են 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված նոր Սահմանադրության առաջին փորձաքարը։
Դեկտեմբերի 12-ին ազդարարվեց 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջին դաշինքային ձևաչափով մասնակցության մասին. «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ստորագրեցին համատեղ քաղաքական գործունեության վերաբերյալ հուշագիր, որի համաձայն՝ ինչպես Ազգային ժողովի, այնպես էլ՝ Երևանի ավագանու ընտրություններում այս երեք ուժերը մասնակցելու են դաշինքով։ Հուշագրում նրանք նշել են նաև հաջող քաղաքական համագործակցության արդյունքում մեկ կուսակցություն ձևավորելու նպատակադրման մասին։ Ո՞րն է լինելու այս դաշինքի հիմնական ուղերձն ընտրություններում, ո՞ւմ դեմ է պայքարելու և ո՞ւմ հետ է համագործակցելու նոր միավորումը։ Սաթիկ Սեյրանյանի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։