«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Էդմոն Մարուքյանն է

Խորհրդարանի աշնանային նստաշրջանը սկսվեց բավական բուռն քննարկումների առիթ դարձած նախաձեռնություններով։ Դրանցից մեկը, եթե ոչ՝ ամենաքննարկվածը, խորհրդարանի «Ելք» խմբակցության նախաձեռնությունն է՝ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Իշխանությունների արձագանքը կանխատեսելի է՝ դա անընդունելի է, ԵԱՏՄ-ին անդամակցությունն այլընտրանք չունի, այն Հայաստանի առջև լայն հնարավորություններ է բացում, և այլն։ Որոնք են «Ելքի» հաշվարկներն իշխանության հայտնի արձագանքի պայմաններում նման նախաձեռնությամբ հանդես գալու հարցում, ինչ հնարավորություններ կամ սպառնալիքներ կարող է ստեղծել այս նախաձեռնությունը Հայաստանի համար։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում այս հարցերի շուրջ է Սաթիկ Սեյրանյանի զրույցը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930