«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Գագիկ Հարությունյանն է
Անցած շաբաթ, ի թիվս այլ իրադարձությունների, ընտրվեց նոր ձևավորված Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարությունը։ Այդ կառույցի ղեկավար դարձավ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նոր Սահմանադրությամբ ձևավորված այս մարմինը ներկայացվում է` որպես դատարաննների անկախության բարձրացմանն ուղղված կառույց։ Որքանո՞վ իրականում Բարձրագույն դատական խորհուրդը կնպաստի դատական համակարգի անկախության բարձրացմանը, որքանո՞վ դա կբարձրացնի վստահությունը դատական համակարգի նկատմամբ։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի զրուցակիցը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Գագիկ Հարությունյանն է: