«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Արմեն Ռուստամյանն է

Ապրիլյան վերադասավորումներին ընդառաջ՝ Հայաստանում քաղաքական կյանքը շարունակում է հագեցած մնալ բավական բուռն իրադարձություններով։ Մինչ շարունակվում է անորոշությունը՝ նոր իշխանության գործող անձերի հետ կապված, կարծես որոշակի տարաձայնություններ են ի հայտ գալիս իշխող կոալիցիայի անդամների՝ ՀՅԴ-ի ու Հանրապետական կուսակցության միջև։ Մասնավորապես, Դաշնակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ Ընտրական օրենսգրքում և վերացնել ռեյտինգային ընտրակարգը, ինչին դեմ է Հանրապետական կուսակցությունը։ Այս և ներքաղաքական կյանքին առնչվող այլ հարցերի շուրջ է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի զրույցը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ։

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս